Ստամբուլ էլ գնացի

Դեկտեմբերի 8-ն էր, 2018թ. ժամը 17:31, մտանք Թուրքիայի մաքսատուն։ 22 հոգի էինք` զինված վիզաներով և, իհարկե, անձնագրերով, ու էլ չասեմ, որ ամեն մեկիս ձեռքում կար մի քանի ճամպրուկ, որոնցից մեկում մի ամբողջ ձմեռվան հերիք սննդի պաշար։ Ասես գնում ենք կռվի, բայց իրականում մենք էլ հո գիտեինք, որ պատճառը Պոլսում մի լավ ժամանակ անցկացնելն էր և ընկերական սահմաններ ամրապնդելը պոլսահայերի և հայկական կրթօջախների հետ,  հիմնականում "Կեդրոնական վարժարանի" (այո, խոսքը գնում է "կենտրոնական" բառի մասին)։ 

 

Չեմ ուզենա կարդացողիս ծանրաբեռնել իմ այցելած տարբեր տեղանքների և կառույցների անվանումներով, ավելի շուտ չեմ նշի, որովհետև այնքան շատ էին, որ ինքս էլ չեմ հիշում, բայց կասեմ, որ աչքերի համար հոգնեցուցիչ էր, որովհետև ճոխության մակարդակը վեր էր պատկերացումից, և ամենը ապշեցուցիչ, տպավորիչ և անասելի գրավիչ էր։ Այնուամենայնիվ, ես պարտավոր եմ գոնե մի քանի բառով ներկայացնել Բոսֆորի նեղուցի սքանչելիությունը։ Ուղղակի պատկերացրեք. նավ, որտեղ գտնվում եք դուք, գունազարդ մայրամուտ, որը հանդիսանում էր մի ափից մյուսը ձգվող կամրջի ետնանկար և, իհարկե, նեղուցը եզերող թանկարժեք ապարտամենտներ։ Այսքանով` Ստամբուլում տեսածս կցանկանայի ընդհանրացնել և անցել ընկերասեր շրջապատի նկարագրմանը, թեև հարցնողին կպատմեի նաև Ստամբուլի միահասակ, քառակուսի և մոդեռն ոճով կառուցված բնակարանների մասին, որոնք ինքս կցանկանայի տեսնել իմ իսկ երկրում։

 

Պատմեմ մի քիչ Արմենիան Ռումինիայի հետ շփոթող թուրքերի և հայկական անակնկալների մասին։  Ընդհանուր առմամբ, մեկնում էի Ստամբուլ այն մտքով, որ խանութներում զբոսնելուց չպետք է ներկայանամ որպես հայ, այսինքն` կլինեմ ռուս կամ ամերիկացի զբոսաշրջիկ, որպեսզի հայ-թուրքական կոնֆլիկտից ետ պահեմ ինձ, բայց բանն այն է, որ տեղացիները իրենց վարում էին հայտնի երեք կապիկների նորաստեղծ չորրորդ կապիկի պես, այսինքն` կոպիտ ասած իրենց հեչ վեջն էլ չէր, թե ով եմ ես, կարևորը զբոսաշրջիկ եմ, ում հետ գործ ունենալը ձեռնտու է իրենց երկիրի շահերին։ Ավելին` սկսած թուրքական հայտնի "դուրումի" (որը, ի դեպ, դուր չեկավ իմ համի ռեցեպտորներին հայկական ղարսի խորովածի չափ) վաճառողից մինչև խորհրդանշան վաճառողը Հայաստանի մասին այնքան քիչ էին լսել, որ հաճախ Արմենիա բառը շփոթում էին Ռումինիայի հետ։ Բայց, մեկ է, ինչքան էլ որ իրավիճակը այսպես էր, մեկ է` այլընտրանքային տարբերակը իր գոյությունը չէր թաքցնում։ Օրինակ` ինչպես թուրքական նորաբաց բրենդի թուրք վաճառողներից մեկը, ով իմանալով իմ ազգությունը, իմ շոր փորձելու ամբողջ գործընթացի ժամանակ երգում էր բոլոր Եվրատեսիլների Հայաստանը ներկայացնող երգիչների երգերը։ Ապշա՞ծ եք: Ես էլ։ Ավելին ասեմ, երբ առավոտ 6-ին արթնանալուց հետո նստում էինք ավտոբուս, որպեսզի գնանք դպրոց, հաճախ անակնկալի էինք գալիս, երբ իմանում էինք, որ մեզ ուշադիր ունկնդրող տիկինը կամ պարոնը նույնպես հայ է։ Երևի սահմանափակվեմ այսքանով և անցնեմ առաջ։

 

Հաջորդ բանը, ինչի մասին ուզում եմ խոսել` նորաստեղծ աստղի ջերմությունից էլ ջերմ ընդունելություն էր ցուցաբերված մեր պոլսահայերի կողմից։ Նրանց գրկաբացությունից է, որ մենք կարող ենք ընդգծել այն փաստը, որ մենք ունենք ևս մեկ ընտանիք, որը գտնվում է Ստամբուլում։ Կոնկրետացնեմ և ավելացնեմ, որ ես անձամբ բնակվում էի Դոնիկ ազգանունը կրող տիկին Օժենիի, իր ամուսնու Լորինի և իր քրոջ տանը (շնորհակալություն ձեզ` ինձ դիմադրելու և տեղ տալու համար)։ Էլ ինչ ասեմ։ Հա, հիշեցի։ Քեֆ, ուրախություն, պարեր և երգեր, երգել ու պարել. այս ամենը միշտ ապահովված էր, ուր էլ որ գնայինք։ Չիմացած երգերն ու պարերն էլ սովորեցինք։ Նո՞ր ծանոթություններ։ Էլ չթվարկեմ։ 

 

Մի փոքր փաստ էլ ու արդեն կխոսեմ վերջաբանի մասին։ 

 

Լսել եք չէ՞, որ ասում են Ստամբուլում շորերը էժան են և այլն։ Հա, դուք չեք սխալվում։ Ուղղակի պետք է առևտրից առաջ հիշել, որ ձեր ողնաշարը մեղք է։ Ինչ ճիշտն է, չեմ կարծում, որ դա ձեզ օգնի, որովհետև, երբ դուք դրա մասին հիշեք, դուք արդեն դրամարկղում վճարելուց կլինեք ձեր 57-րդ ապրանքի գումարը։

 

Եվ այսպես վերջաբան։ Սրտացավ գրելով` հիշում եմ մեզ գրկախառնվելուց և արդեն պատուհանից «ցտեսություն» ասելուց։ Աղջիկների ճնշող մեծամասնության լացը Լեթիսիայի գլխավորությամբ և մեր տղաների տխրելը։ Ախր, շատ էինք է կապվել Կեդրոնագանի սովորողների հետ և ընդհանուր առմամբ Պոլսին։ Է~հ, հիշեցի 2018թ. դեկտեմբեր 16-ին` ժամը 17:13-ը, երբ մենք թողնում էինք մեր դիրքերը և վերադառնում Հայաստան։

 

Read More

2*12 1/2 1

№1: Գիտություն

Read More

Թարգմանություն։ Ծաղկում է երկու երազներում

 

 

 

 

 

 

 

 

 

Ծաղկում է երկու երազներում

Մինչ դուք խոսում եք երազի մասին, ինչպես ինչ-որ մեկը

Ով ծաղկել է երկու երազներում

Ով իմ սիրտը կոտրում է:

  

Լույսի արտացոլումը պատին ստեղծում է բառեր։  

Հավանաբար, մինչ ես քնած էի, նրանք հայտնվել են –

Դեռ պտտվում են իմ շուրջը:

Լեռները, ասում են...

Լեռները մինչ օրս կանգնած են

արյան հավատքով:

  

Անկախ ամեն ինչից, առավոտ է,

Որը կարթնացնի մեզ թափահարելով:

Երկիրը և մեր ծննդյան իրավունքը

գողացվել է:

 

Դուք քայլում եք լեռնային ճանապարհով.

Հեռվում երևացող ծխնելույզով–

ինչպես գույնը՝ լղոզված ջրի մեջ–

չի ասում ճշմարտությունը:

  

Մեզ հետ խսողը

դեռ անտեսանելի է:

Ո՞վ է նա:

 

Պատմությունը արդեն բացել է այդ վերքերը։ 

Փխրուն վախերը՝

Խտացված զայրույթով.

 

 եր ձայները, լուսավորված գիշերում, միակ ապաստանն են։ 

Ու՞մ մենք կարող ենք դիմել:

Ցավի մասին խոսելու համար, ի՞նչ բառեր կարող ենք օգտագործել,

Ի՞նչ լեզվով կարող ենք ներողություն խնդրել:

Մեզ պետք է սկսել նոր էջից,

Արևածագ բառեր,

Լուսաբաց հոգու.

 

Մեզ պետք է կոկիկ տուն ծխացող ծխնելույզով.

Քայլել պատերի կողքով, ներող ավազի վրայով։

Մենք որոշել ենք, որ դա այն տեղն է,

Որտեղ կարող ենք ապաստանել

Եվ խաղաղությամբ ընկնել

Աշնանը հանգիստ։

Read More

Ճշմարտության ճանապարհները

Զարմանալի չէ, որ լեզուներում ճշմարտությունը մեկ հատ է՝ չունի հոգնակի թիվ։ Բոլոր խոսակցությունները կյանքի, մարդու, տիեզերքի, ամեն ինչի մասին տանում է մի բանի՝ ճշմարտության։ Պատկերացրեք՝  ամբողջ աշխարհը մի գնդաձև համակարգ է, որի կենտրոնում գտնվում է ճշմարտությունը։ Կարելի է նաև համարել, որ աստված հենց այդ համակարգն է։ Զորավոր է լինում համակարգը, քանզի այդ տեսանկյունից աշխարհին նայելիս դու տեսնում ես, որ շատ բաներ կապվում են իրար, օրինակ՝ մարդու մահանալը։ Հին հայկական դիցաբանության մեջ գոյություն ուներ մահի ոգի՝ Գրողը։ Նա իր գրքույկի մեջ գրառում էր մարդկանց մասին տեղեկություններ, ովքեր պետք է մահանային։ Բազմիցս եմ լսել, երբ մարդը մահանալու ընթացքում սկսում է խոսել արդեն իսկ մահացած մարդկանց հետ, նույնիսկ, եթե չի իմացել, որ այդ մարդը մահացել է։ Փորձում եմ այս ֆենոմենը դիտարկել ինչպես համակարգի խախտում, որի հետևանքում էլ Գրողը գրառում է խախտողի անունը։ Հետաքրքիր էր նաև այն, որ ոչ միայն հայկական դիցաբանության մեջ կա այդպիսի աստված, ալյև ուրիշ ազգերի։ Բացի Գրողից դիցաբանության մեջ կա նաև Բախտը, ով համարվում էր ճակատագրի ոգի։ Բախտը շատ է նման Աստծոն։ Երբ մարդը Աստծուց մի բան է խնդրում, նա նույնապես կարող է դա խնդրել Բախտից, որովհետև նրա ամբողջ կյանքի ուղին գտնվում է հենց Բախտի ձեռքերում և ինչ-որ շնորհքի համար պատասխանատու է հենց Բախտը։ Եթե դիտարկենք ամբողջ աշխարհը ինչպես գունդ, որի կենտրոնում գտնվում է ճշմարտությունը, ապա կարելի է ասել, որ ճակատագիրը կամ նույնիսկ Աստված հենց այդ համակրգն է, որի մեջ էլ մենք ապրում ենք։ 

Մարդու փայլատակումը՝ տիեզերքի արժեք

Մարդը լինելով բանական էակ՝ տիեզերքի անեզերության մեջ չունի ոչ մի արժեք:
Մարդն իր տեսակով և ֆիզիկական կառուցվածքով անարժեք է: Եթե դիտարկենք մարդուն և բույսին՝ կլինեն համարժեք: Երկուսն էլ ունեն կյանքի և գույության իմաստ,  բայց երկուսն էլ այդ իմաստից իրենց օգուտը չունեն: Ընդհանրապես ամեն ինչը իր գույությունով միայն ապահովում է տիեզերքի անսահման շրջանառությունը: Վերևից ներքև, աջից ձախ, առաջ և հետ, նույնիսկ, եթե ժամանակի մեջ էլ նայես՝ մարդը նման է պլազմայի, որը աստղի նման առկայծելուց հետո մարում է: Ամեն ինչ հավերժ չէ... Նույնիսկ տիեզերքը: Կգա մի օր, երբ նրա եզրն էլ կերևա...
Մարդն անարժեք է, բայց իր փայլատակումը տիեզերքի արժեքն է: 

 

 

 

Նյութը գրվել է ելենելով՝ Թումանյան «Տիեզերքի, բնության ու մարդու մասին»

0 Comments

Անհետաքրքիր

Հետաքրքրությունը կորցնելուց մարդը դառնում է անկարող իր։ Մանավանդ, երբ անհտաքրքրության առիթ է դառնում իր սովորույթները։ Կորցնելով հետաքրքրությունը՝ սովորաբար մարդիկ սկսում են փիլիսոփայել կյանքի եղելության, կամ օրինակ՝ իմաստի մասին։ Ի վերջո, ես էլ այն մարդկանց թվի մեջ եմ, ով կորցրել էր իր հետաքրքրությունը, ի դեպ բազմիցս։ Հետաքրքրություն կորցնելը նման է խաղի՝ պահմտոցու, որի հիմնական նպատակը ուղղակի հետաքրքրությունը գտնելն է, բայց այս դեպքում դու խաղը չես խաղում։ Դու ուղղակի անընդհատ պարտվում ես մինչև պատահաբար դուրս գալու ճանապահ փնտրելուց չես գտնում ելքը։ Խաղը նման է փիլիսոփայության, որով մարդը ինքնահաստատվում է։ 

Եթերում աշունն է

Աշունը միշտ գեղեցիկ է եղել է գունավառությամբ,  սառը անձրևներից հետո տաք առվակներով, որոնք ավելի են ջերմանում երբ վառվում են դեղին նավակներով, մռայլ եղանակով, որին հետևում է տանը տաք թեյ խմելը, և իհարկե ջրափոսերով, որոնք իր հերթին մագնիսի նման ձգում են անձրևաջրերը։ Աշնանը ես հաճախ մարդկանց նմանեցնում են այծերի։ Ինչու՞ հենց այծերի։ Ասեմ, որ մարդիկ ջրափոս տեսնելով այծի նման աջ ու ձախ են ցատկում։ Տեսարանը իրոք զվարճալի է։ Ոմանք իրենց ամբողջովին տալիս են աշնանը։ Բացում ռոմանտիկայի դռները և գժավարի վազում ջրերի միջով կամ անձրևի տակ։ Ապա մի լավ հավեսը հանելուց հետո հիվանդանում։ Աշունը ընդանրապես գժական եղանակ է։ Ուր նայում ես գժված են, էլ տերևները, էլ մարդիկ, էլ եղանակը։ Բացի գժվելուց բոլորը նաև քնկոտ են, մեղավորը եղանակի մռայլություն է։ Չնայած մեկ է, աշնան եղանակի մռայլության հետ նաև գալիս է պարզություն։ 

Խմորե մարդիկ

Ես խորապես կասկածում եմ, որ մարդիկ ծնվում են ընտրության և ինքնուրույն մտածելու հնարավորությամբ։Ծնված օրվանից երեխային ծրագրավորում են ծնողները, շրջապատը, ՏՀՏ տեխնոլոգիանները և այլն։ Երեխան նմանվում է խմորի, ում տալիս են հնարավոր ձևեր, որն էլ ժամանակի ընթացքում չորանում է՝ կերտելով իր վերջնական ստացված կերպար։ Մարդու հնարավոր թերությունները, վատ և լավ կողմերը, ընդհանրապես ամեն ինչ գալիս է շրջապատող աշխարհից։ Լսել եք չէ, որ ասում են կարմիր կովը կաշին չի փոխում, սուտ է։ Խմորը լիովին չորանում է միայն այն ժամանակ, երբ հասնելով վերջնական կետի, փշրվում է: Այն ուղղակի ձգտում է իդեալական չորության, որը հասանելի է միայն մահից հետո: Ցանկացած խմոր, որը դեռ վերջնականապես չի չորացել, կարելի է թրջել և նորից կերտել: 

Ամառվա հրաշալիք՝ ձմերուկ

Ամա՜ռ․․․ Այս ամառ մի այլ կարգի շոգ էր։ Այնքան շոգ էր, որ մլակները արյունս փչում էին, նոր խմում։ Երբ ես նստում էի համակարգչի դիմաց, իմ սեղանին դուք կարող էիք տեսնել պաղպաղակի թղթերի գերեզմանոցներ, սառնարանից հանած սառը ջրերի շշեր։ Բայց ինչպես բոլոր ամառները, այս ամառն էլ հանդես եկավ իր կանաչ ձևացող, բայց սրտի խորքում կարմիր բանջարեղենով՝ ձմերուկով։ Քանի որ տնեցիները այնքան էլ ձմերուկ չեն սիրում, ես այն բաժանում էի երկու հավասար մասերի՝ կեսը ինձ, կեսը իրենց։ Իմ մասը վերցնում էի մի գդալի հետ և սկսում իմ հանքափորի գործունեությունը։ Գիշերն էլ դուռը և լուսամուտը բացում էի և քնում միջանցիկ քամու տակ։

0 Comments

Գնացինք, հաղթեցինք, եկանք

 

Կսկսեմ նրանից, որ ապշած եմ 3 մրցանակակիր ունենալու փաստից։ Նրցույթից մեկ օր առաջ մենք՝ Նորայրը, Սիրանուշը և ես, մեր ընդհանուր չատով տեղեկություններ էինք փորփրում սինոփսիսի մասին։ Կարծում եմ շատ օգնեց մեր կատարած աշխատանքը, թև ես ամեն անգամ մոռանում էի սինոփսիսի տնօրենի անունը։

 

Արդեն հարցազրույցի պահն էր։ Բոլորս նստած էինք տարորինակ բազկաթոռների վրա ու անհանգիստ սպասում էինք, թե երբ է մեր ընկերներից մեկը դուրս գալու, որ պատմի ինչ էր կատարվում այնտեղ։ Հանկարց ասեցին, որ հաջորդը ես եմ։ բարձրացա երկրորդ հարկ, որտեղ էլ լինելու էր հարցազրույցը։ Ավելի անհանգստորեն սկսեցի սպասել, թե երբ եմ մտնելու։ Երբ դուրս եկավ Գոհարը, ով ինձնից առաջ էր մտել, ես որոշ տպավորություն ունենալով մտա ներս։ Շատ էի անհանգիստ, բայց երբ տեսա այդ մարդկանց միանգամից հանգստացա, բարևեցի և նստեցի։ Հնչեց առաջին հարցը, ես սկսեցի պատասխախանել և հենց պատասխանելու պահին ես զգացի, որ իրենց հարցերը ես կարող եմ կազմել հենց ինքս ելնելով իմ պատասխանից, այդ պատճառով էլ սկսեցի խոսքիս մեջ ավելացնել իմ ապագա մասնագիտությունը։ Քանի որ դա հենց այն էր ինչ նրանք ուզում էին լսես, ես հեշտությամբ շարունակեցի խոսքս։ Հարցրեցրին նաև ինչ գիտեմ սինոփսիսի մասին, սկսեցի խոսալ և խոսքիս մեջ նեռբերնեցի այն փաստը, որ սինփսիսի տնօրենը գրել էր, թե հարկավոր են լավ աշխատողներ IT ոլորտում։ Նրանք հարցնեցին, արդյոք գիտեմ, թե ով է սինոփսիսի տնորենը։ Քանի որ ես էլի մոռացել էի նրա անունը, ես ուղակի ժպտացի և պատասխանեցի ոչ։ Ժպտալուց հետո հրացը տվողը մատնանշեց իմ դիմացի նստածին, ասելով թե նա է։ Կրկին ժպտալով սպասում էի տնօրենի խսքին։ Նա հարցրեց, թե ինչ են աշխատում իմ ծնողները։ Պատասխանեցի իսկ նա սկսեց կատակել, թե իր մայրն էլ է անգլերենի ուսուցչուհի, թև նա անգլերեն չգիտի։ Ապա խոսացի նրա մասին, թե ինչ գիտեմ ես իմ ապագա մասնագիտության բնագավոռում։ Պատասխանեցի թվարկելով շատ ծրագրավորման լեզուներ։ Բոլորը նստած էին իմ դիմաց բացի մեկից, և հանկարծ այդ մեկը ինձ հարցնում է՝ ինչ կանեիր, եթե սիրեիր մեկին անպատասխան։ Ես բառիս բուն իմաստով շշմել էի։ Բայց հիշեցի, որ կարողանում եմ փիլիսոփայել։ Սկսեցի խոսալ: Շուտով վերջացավ և ես դուրս եկա ուրախ տրամադրությամբ։ Մինջ մրցույթը ես մտածում էի, թե ով կհաղթի։ Գիտեի, որ տվյալ բնագավառը բնորոշ է մենակ ինձ և Սիրանուշին, բայց իմանալով, թե ինչ լեզու ունի Նորայրը կասկածում էի նաև նրան։ Երբ արդեն բոլորը վերջացրել էին ընկեր Մարտան ինջավ և ասեց, որ ունենք 3 հաղթող։ Ես էլի շշմեցի, թև գիտեի ովքեր են հաղթել։ Երբ ընկեր Մարտան արտաբերեց հաղթողների անուները և ես վերջանակնորեն համոզվեցի մի այլ կարգի ուրախացա։ Երևի ավելի շատ ուրախացած էի ոչ թե իմ հաղթանակի վրա այլ նրա, որ Նորոն էլ շահեց։

0 Comments

Սա մեր աշխարհն է, ուր...

Սա մեր աշխարհն է, ուր մարդիկ ապրում եմ մտածելով ապագայի մասին: Երբ ընտրում են  ոչ թե իրենց համապատասխան աշխատանք, այլ շահույթ հետապնդող: Սա մեր աշխարհն է, ուր փողն է կարևորը: Սա մեր աշխարհն է, ուր նյութականը պրոգրեսիվ առաջ է անցնում հոգևորին: Սա մեր աշխարհն է, ուր մարդիկ գնալով բաժանվում են երկու տիպի՝ հարուստների և աղքատների: Սա մեր աշխարհն է, ուր շահն է կարևորը: Բայց այս նյութական աշխարհում կա մի լավ բան, որը փորձում է ջնջել մարդու նյութի հանդեպ կախվածությունը՝ տանելով հոգևոր աշխարհ և ոչնչացնելով նյութի կարիքը: Ճիշտ է, դա մարդկանց չի փոխում, բայց մեկ է, նյութականից ազատում է:

      Ցավում եմ՝ ասելով, որ այդ հոգևոր աշխարհ տանող ուղին մեր արագորեն զարգացող գիտությունն է, որը հեշտացնում է մարդու կյանքը նյութից կտրելով: Ոմանք արդեն ունեն նոր աշխարհ ստեղծելու նպատակներ, որտեղ մարդու դերը կլինի միայն կյանքը վեյելելը: Բայց դա արդեն մեր իմացած հոգևոր կյանքից ուղղակի կեսն է թողնում, քանի որ այդ ժամանակ մարդը ոչ տխրություն կտեսնի, ոչ էլ բացասական լիցք: Ապրում եմ՝ սպասելով մի նոր ճանապարհի՝ հոգևորի բարելավման...

0 Comments

Նույնը երկրորդ անգամ

 

Գտնում եմ հետաքրքիր այն երևույթը, երբ տեսնում եմ կամ լսում եմ քիչ հնարավորություն ունեցող իրադարձություն,որը որոշ ժամանակ անց կրկնվում է: Թեև զգում ես, որ դրա կրկնվելու շանսը կտրականապես քիչ է։ Երբ առաջին անգամ դա զգացի, ես ուշադրություն չդարձրեցի, բայց արդեն երկրորդ անգամից հետաքրքրվեցի։ Երևույթի հաճախականությունը բարձրացավ՝ նրա վրա ուշադրություն դարձնելու պատճառով։ Սկսեցի հետազոտել այն։ Հետաքրքիր էր և միևնույն ժամանակ ֆենոմենալ, քանզի այնպիսի քիչ հնրավորություններով պատահարներ եղան, որ ես ապշել էի։ Մի անգամ դպրոցի գրադարանում, որտեղ ես մեկ-մեկ եմ հաճախում, տեսա մի բուկլետ ինչ որ մի բանի մասին, որի մասին իմ կյանքում առաջին անգամ էի իմանում, հենց այդ օրը տուն մտնելիս լսեցի, որ ծնողներս խոսում էին դրա մասին։ Սկսեցի ավելի խորը մտածել։ Սա շատ էր նման դեժավյու կոչված երևույթին, երբ մարդկանց թվում է, որ մի իրադարձույթունը նրանք տեսնում են երկրորդ անգամ, բայց դրանք տարբերվում էին իրարից նրանով, որ դեժավյուի ժամանակ մարդը տեսնում է մեկ իրադարձությունը երկու անգամ, իսկ տվյալի ժամանակ դու ուղղակի նույնի մասին երկրորդ անգամ ես իմանում։ Այսպիսով իմ առաջին ենթդրությունը ձախողվեց։ Երկրորդ կարծիքս այն էր, որ դա ուղղակի պատահականությունների հաջրդականություն էր, բայց առաջին անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, դա ուղղակի հնարավոր չէր։ Հետաքրքիրն այն էր, որ միշտ այն պատահում էր իմ համար անծանոթի բանի հետ։ Խորանալով դրա մեջ՝ ես գտա այդ ֆենոմենի երրորդ բացատրությունը, որը կարծում եմ՝ ճիշտ է։ Քանզի այն պատահում էր լրիվ անծանոթ բանի հետ, դա նշանակում է, որ եթե դրա հետ ծանոթանամ, երկրորդ անգամ դա արդեն ծանոթ կլինի և կտպավորվի իմ հիշության մեջ։ Մենք ամեն օր նոր բաներ ենք տեսնում, բայց երբ դրանց վրա ուշադրություն ենք դարձնում՝ տպելով այն մեր գիտակցության մեջ երկրորդ անգամ, դրա հետ հանդիպումը մեզ թվում է անհնար, քանզի այն մեզ համար նոր էր։

0 Comments

Տարօրինակ

 

Զայրանում եմ երբ մեկին ասում ես քո կարծիքը պնդելով, որ մի բան սխալ է, իսկ ինքը քեզ պատասխանում է, որ եթե դա կա ու անում են ուրեմն ճիշտ է։ Բա լավ դե արի ու մի ասա, եթե բոլորը գլուխը պատովն տաին ասեին գլխացավը անցնում է հո դա ճիշտ չէ։ Մենք մարդիկ շատ ենք նման հսկայական պարիսպի, որը բաղկացած է մանր քարերից։ Այդ ամեն մի մանր քարը մի մարդ է, բոլորս իրար նման։ Երբ մեկը գույնը փոխում է և դառնում կանաչ կամ դեղին բոլորը սկսում են բացասական տեսնել դրա մեջ, ինչու՞, աստված գիտի։ Երբ տեսնում ես, որ մի բանը անելը քո իսկ առաջարկաց ձևով ավելի հարմարավետ է, բոլորը կարձում են, որ դու կտցրել ես և տարօրինակ բաներ ես անում։ Չեն մտածում, որ այդ ուրիշ, ինենց ասած <Տարօրինակ> բաներ անելով է մեր կյանքը դառել այսպես։ Հին ժամանակ, երբ ինչ որ մի տարօրինակ չհատնաբերեր կրակը կամ նիզակը մենք բոլորս հիմի չեինք լինի։ Ըստ ինձ, իմ, քո, բոլորի կյանքի փոխվելը գալիս է նրանից, որ մեկը մի <Տարօրինակ> բան է անում, որը հանգեցնում է մեծ փոփոխության և կյանքի մոնոտոնությունը փոխում։ Ճիշտ է, ոչ միշտ է դեպի լավը փոխում, բայց գոնե փոխում է։ Իմ կարծիքով առանց <Տարօրինակ> քայլերի, իմ, քո, բոլորիս մոնոտոն կյանքը կլինի ուղակի անիմաստ ժամանակի վատնում։

0 Comments

Երբ նայում եմ երկինք․․․

 

Նայելով երկինք՝ ես տեսնում եմ պարզությունը, որը ոչ միշտ կարող ես տեսնել ամենուրեք։ Մարդիկ  արդեն քանդել են պարզության տանող ճանապարհները այնպես, որ եթե մեկը մի բան անի, դու անպայման կսկսես մտածել ինչու և ինչ էր այդ քայլը հետապնդում։ Ուղղակի ոչ մի բան հնարավոր չէ՝ կասեն նրանք։ Ամեն ինչ մի բանի համար է՝ կասեն նրանք։ Ի՞նչ կասեն նրանք, երբ տեսնեն ինձ այգում՝ խոտերի մեջ պառկած՝ ոչ մի բան չանելիս։ Դրան էլ պատասխան կտան։ Կասեն՝ պառկած է, որ հանգստանա․․․

 

Շատ մտածելուց հետո ես զգում եմ, որ նրանք ճիշտ են, բայց սրտիս խորքում ես պնդում եմ հակառակը։ Ասում եմ, բա լավ,ու՞ր մտաց ընկերությունը, երբ ընկերը կօգնի ընկերոջը՝ շահ չհետապնդելով։ Ու՞ր մնաց ընտանիքը, երբ ծնողները հոգում են երեխաներին՝ շահ չհետապնդելով։ Ասում եմ, բայց և մտածում, որ արդեն դա էլ կարող է շահ հետապնդել...

 

0 Comments

Չեմ սիրում ձմեռվա երկինքը / I don't like winter sky

 

 

 

 

 

 

 

 

Նայում ես երկնքին ու հիասթափվում տեսնելով նրա մեջ սառնություն, դատարկություն բայց ևմաքրություն ու պարզություն: Դատարկ, սպիտակ, անկապ... Անընդհատ փորձում եմ նայելերկինք գտնելով նրա մեջ գոնե մի տարբերություն հուսալով փոփոխության, բայց ապարդյուն:Խոսքեր չունեմ ասելու... Երկնքի դատարկությունը աչք է ցավեցնում, իսկ իմ պետկերացումըտխրություն է առաջացնում: Անհույս եմ գտնում սառած ձնապատ երկնքին նայելը, քանզի գիտեմնրա դատարկությունը: Տխրում եմ տեսնելով նրան դատարկ, բայց և գիտեմ նրա ապագան, ինչնհույս է տալիս մեղմացնել իմ պատրկերացումը նրա հատդեպ: Փորձել եմ , փորձում եմ, կփորձեմգտնել նրա մեջ առանձնահատկություն բացի նրանից որ այն <դատարկ> է, բայց ամենըապարդյուն էր, ապարդյուն է, և ապարդյուն էլ կլինի: Չեմ կարողանում գտնել երկնքիխորությունը, վեհություը: Այն տգեղ է համեմատած մայրամուտին, կապույտ երկնքին նույն իսկգիշերվա մթությանը, քանզի այնտեղ էլ կան առկայծող աստղեր, որոնք լցնում ենդատարկությունը:

 

         Դատարկ երկինքը ասոցացնում եմ անհավես մարդկանց, մինչ դեռ մայրամուտը նմանեցնում եմ հակառակին:

 

I am looking at the sky and becaming disappointed when I see its cold emptiness, but in the purity and clarity. Blank, white, mindless… I am constantly trying to look at the sky, trying to find in it at least a diffrence hoping for a change, but in vain. I have no words to say... The sky's emptiness is pricking my eyes, and my imagination is generateing. I find it hopeless looking at frozen snowy sky, because I know its emptyness. I am getting sad seeing it empty, but I know its future, and that makes my imagination hopefull... I tried , I am trying and I will try to find its difference besides the fact that it's <empty>, but all was in vain, is in vain, and will be in vain. I can't find the sky's depth, majesty.. It's ugly compared to sunset, to blue sky, even to the darkness of the night, because even there the stars fill the void...

 

       I am associating the empty sky to dismal people, when I associate the sunset to the oposide of it...