Հայոց դիցաբանություն

 

Աստվածներ

 

Արամազդ - դիցարանի գլխավոր աստված, երկնքի ու երկրի արարիչ, պաշտանմունքի կենտրոնը` Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոց

Անահիտ - մայրության, պտղաբերության դիցուհի, մեր ազգի փառքն ու կենսատուն, պաշտանմունքի կենտրոնը` Բաևձև Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավան (Անահտական տարածք):

Վահագն - կրակի, ռազմի, քաջության, ամպրոպի աստված, պաշտամունքի կենտրոնը` Տուրուբերան նահանգ, Աշտիշատվ

Աստղիկ - սիրո և գեղեցկության դիցուհի, նրան է նվիրված վարդավառի տոնը, մեհյանը` Աշտիշատում:

Նանե - ընտանեկան հովանավոր, Դարանաղյաց գավառ Թիլ ավան

Արեգ Միհր - արևի, լույսի աստված, Բարձր հայքի Երենջակ գավառի Բագառիճ ավան

Տիր - գրի և դպրության աստված, Երազավույն վայր

Վանատուր - հյուրընկալության աստված

 

Տաճարներներ և արձաններ

 

Վաղարշապատ - Վաղարշ Ա, մայր տաճար Էջմիածին

Գառնի ամրոց և Արեգ-Միհրի տաճար - հիշատակումը Արգիշտի Ա-ի կողմից, կառուցել է Տրդատ Ա-ն 76թ ին: Գառնիի տաճարը ունի 24 սյուն

Կնոջ մարմարյա արձան - Արտաշատ

Մոր և մանկան արձան - Արմավիր

Արտաշեսյան դարաշրջանի մեդալյոններ - ավելի արժեքավոր են Սիսիանում հայտնաբերված արծվի և հաղթանակի պատկերներով մեդալիոնները, Տիգրան մեծի և Արտավազդ Բ ի դրամները

Վան թագավորություն

Վան/Ուրարտու թագավորություն (մ.թ.ա. 9-7րդ դարերի վերջ)

 

Կազմավորման շրջան

 

Սարդուրի Ա – (մ.թ.ա. 835-825թթ)

  • Շինարարական բարեփոխումներ՝ Վան մայրախաղաք, (Վանա լճի )
  • Մ․թ․ա․ 832 Սալմանասար II-րդ արքայի դեմ դիմադրում

Իշպուինի – (մ.թ.ա. 825-810թթ)

  • Կրոնական բարեփոխումներ՝ միասնական դիցարանի ստեղծումը՝ Խալդ, Թեյշեբա, Շիվինի:
  • Գրային բարեփոխումներ՝ սեպագրի ստեղծումը:
  • Ռազմական բարեփոխում՝ մշտական բանակ։

 

Հզորացման և վերելքի շրջան

 

Մենուա – (մ.թ.ա. 810-786թթ)

  • Շինարարական բարեփոխումներ՝  Մենուայի ջրանցք(72կմ), Մենուախինիլի քաղաք` Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված:
  • Արշավանքներ՝ Դիաուխի(Տայք), Ասորեստան, Աղձնիք(Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա(Մելիտ, Մելիտեիա), Մանայի թագավորություն։
  • Թագավորությունը դարձավ գեր-տերություն։
  • Արգիշտի I – (մ.թ.ա. 786-764թթ)
  • Արշավանքներ՝ Աբիլյանի(Աբեղյանք գավառ), Վեդուրի Էթյունի(ջրային երկրներ), Սևանալճի ավազան, Կեխունի(Գեղունի), Ալիշտու(Աղստևի հովիտ), Գուգարած աշպարհ(Տաշիր գավառ), Պարսուա երկիր(Պարսք), Բաբելոն, Մանայի թագավորություն։
  • Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը։
  • Շինարարական աշխատանքներ՝ Արգիշտիխինիլի, Էրեբունի(կառուցվել է մ․թ․ա․ 782թթ)

Սարդուրի II – (մ․թ․ա․ 764-735)

  • Արշավանքներ՝  Մալաթիա(Մելիտ, Մելիտեիա), Սևանա լճի ավազան, Արմեն (Ուրմե),  Մանայի թագավորություն, Բաբելոն(Ասորեստանի շրջափակում), Կուլխա (Կոլխերի երկիր, Կոլխիդա), Միջերկրական ծով։
  • Պետությունը դարձավ գեր-կենտրոնացած պետություն, 4 ծովերի պետություն։
  • Ամենամեծ տարածքային աճը եղել է Սարդուրի II օրորք
  • Տերության սահմանները՝ Սև ծով(հյուսիսում), Կուր գետ(հյուսիս-արևելք), Կասպից ծով(արևելք), Փոքր Ասիայի կենտրոնական շրջան(արևմուտք), Բաբելոն/Պարսից ծոց(հարավ),  Միջերկրական ծով(հարավ-արևմուտք)։
  • Մ․թ․ա․ 743թ Ասորեստանի Թիգլաթ Պալասար III արքայի 1-ին արշավանքը Ուրարտու։
  • Մ․թ․ա․ 735թ Ասորեստանի Թիգլաթ Պալասար III արքայի 2-րդ արշավանքը Ուրարտու Վան մայրաքաղաք, չկարողացավ նվաճել Միջնաբերդը ուղակի ավերեց ու ռադը քաշեց։

 

Թուլացման և անկման շրջան

 

Ռուսա I – (մ․թ․ա․ 735-710ական թթ)

  • Արշավանքներ՝ Սևանա լճի ավազան, Ուրմիա լճի ավազան(Արդինի Մուսասիր՝ Խալդ աստծո սրբազան քաղաքը)
  • Շինարարական բարեփոխումներ՝ Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով ամրոցների կառուցում (Սևանա լճի ավազան)։
  • Մ․թ․ա 719թ Սարգոն II-րդ արքայի արշավանքը Ուրարտու ձախողում է։
  • Մ․թ․ա 714թ Սարգոն II-րդ արքայի արշավանքը Ուրարտու(Մուսասիրի ավերում)։

Արգիշտի II – (մ․թ․ա․ 710ական թթ - 685թ)

  • Վանի թաքավորության և Ասորեստանի մերձեցում։

Ռուսա II – (մ․թ․ա․ 685-645թ)

  • Կիմերական ցեղերի հայտնվելը հյուսիսում։
  • Պատությունը դարձավ գերկենտրոնացած։
  • Շինարարական բարեփոխումներ՝ սահմաններում ամրոցների կառուցում։

Սարդուրի III – (մ․թ․ա․ 645-643թ)

Ավանդազրույցներ

 Հայական ավանդազրուց (Մովսես Խորենացի` Հայկ և Բել, Նոյ նահապետ)

Թորգոմ նահապետ (Նոյի Հաբեթ որդու ժառանգներից) – Թորգոմատուն ( հիշատակվում է Եփրատի վերին ավազանում մ.թ.ա. 20-18րդ դարեր)

  • Հայկ Նահապետ – Հայաստան, Հայեր, Հայկաշեն
  • Արամ – Արմենիա, Արմեններ
  • Արամանյակ – Արագած, Արագոտն
  • Արամայիս - Արմավիր
  • Երաստ  – Երասխ

Հունական ավանդազրույց (Արգոնավորթներ` Յասոն և Արմենոս)

Սև ծովի արևելյան ափ Կոլխիդա երկիր

 

Վրացական ավանդազրույց(Թորգոմի 8 որդիներ)

9-11րդ դարեր Թորգոմի 8 որդիներից առաջացած 8 ժողովրդներ

Ավագ որդի Հայոս՝ Հայեր

Քարթվոսից Վրացիները:

Մնացացած որդիներից Կովկասյան տարբեր ժողովրդներ:

 

Արատտա՝ Հայկական լեռնաշխարհի առաջին Հայկական պետակ կազմավորում:

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կես համահայկական միասնական պետության ստեղծումը:

Մ.թ.ա. 880-870ական թվականներ՝ Նայիրի պետական կազմավորում՝ հարավում, և Ուարարտու պետական կազմավորում՝ հյուսիսում:

Մ.թ.ա. 859-843, Արամե, Արամու՝ Ուրարտու պետական կազմավորման առաջին արքա: 

 

Մ.թ.ա 9-րդ դարի առաջին կես Արամե Ուրարտացու շնորհիվ Հայկազունների Այրարատյան թագավորթյունը հայտի դարձավ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:

Ծաքումնաբանություն

Ծաքումնաբանություն

18-19 դարեր ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության մեծացում: Համեմատական լեզվաբանության՝ նոր ժամանակենրի գիտության, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ՝ մայր ժողովուրդներ: Հնդեվրոպական նախահայրենիք՝ Փոքր Ասիայի արևելյան, Միջագետքի հյուսիսային և Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան:

 

Հնդեվրոպական լեզվաընտանիք՝ աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

Մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջում Հայերենը անջատվել է Հնդեվրոպական ընդհանրությունից:

1980-ական թվականներին հաստատվեց, որ Հնդեվրոպական նախահայրենիքը մ.թ.ա. 5-4րդ հազարամյակններում եղել է առաջավոր Ասիայի հյուսիսում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային միջագետքում, Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։

Հայկական լեռնաշխարհ

Եզերով լեռնաշխթաները՝

  • Արևելապոնտական լեռներ (հյուսիս-արևմուտքից)
  • Կովկասյան լեռնաշղթա (հյուսիսից)
  • Հայկական Տավրոս (հարավից)
  • Հայկական Պար (կենտրոն)

Բարձր լեռնագագաթները՝

  • Մեծ Մասիս (5165մ)
  • Սիփան (4434մ)
  • Արագած (4096մ)
  • Փոքր Մասիս (3925մ)
  • Կապուտջուղ (3906մ)

Հարևան տարածքները՝

  • Իրանական սարահարթ (հարավ-արևելք)
  • Փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք)
  • Միջագետք (հարավ)
  • Կուր գետ և Կովկաս (հյուսիս)

Գետերև և լճերը՝

  • Կուր/Արաքս — Կասպից ծով()
  • Եփրատ/Տիգրիս — Պարսից ծոց ()
  • Ճորող — Սև ծով
  • Ուրմիա լիճ (Կապուտան ծով)
  • Վանա լիճ (Բզնունյաց ծով)    Կղզիներ՝ Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր
  • Սևանա լիճ  (Գեղամա ծով) թափվում է շուրջ 30 գետ, և դուրս գալիս Հրազդանը
  • Կուր - ամենաերկար գետ

Վարչական բաժանումը՝

Մեծ Հայք 311000քառ․կմ (15 նահանգ)

  1. Գուգարք
  2. Ուտիք
  3. Փայտակարան
  4. Արցախ
  5. Սյունիք
  6. Վասպուրական (37 գավառ)
  7. Այրարատ  (20 գավառ)
  8. Պարսկահայք
  9. Կորճայք
  10. Մոկք
  11. Աղձնիք (Տիգրանակերտը կառուցվել է Տիգրան մեծի կողմից Աղձնիքում)
  12. Տուրուբերան
  13. Ծոփք
  14. Բարձր Հայք
  15. Տայք

Փոքր Հայք 80000քառ․կմ

 

Հայաստանի Հանրապետությունը (29800քառ․կմ) Մեծ Հայքից պարունակում է Գուգարքը, Այրարատը, Ուտիք և Սյունիք։

Արցախի Հանրապետություն (12500քառ․կմ) ) Մեծ Հայքից պարունակում է Արցախ, Սյունիք։

Թավշյա հեղափոխություն

Ես պարծենում եմ հեղափոխությամբ՝ ընդհանուր պրոցեսով, դրա գաղափարով, լավ կազմակերպվածությունով, նույնիսկ երգով՝ <Քաղաքացու երգ>-ով, որի ուղորդմամբ կատարվեց մեր քայլը, և, որը ամբողջովին համապատասխանեց հեղափոխությանը՝ հանդիսանալով դրա հիմն:Մեր քայլը նպաստեց պատմության ստեղծմանը։ Հայաստանին բնորոշ նույն գերիշխող իրավիճակը կատարվում է շատ երկրներում: Այսպիսով մենք սովորելու հետ միասին դաս տվեցինք այլ երկրներին, օրինակ՝ Ռուսաստանին: Ուղղակի չէր Ալեկսեյ Նավալնիյի կրկնօրինակ քայլը, որը փորձում էր ռուսաց ժողովրդին ոտքի կանգնեցնել։ Տես․՝ <<Что произошло в Армении и что нужно делать нам>> ։ Բացի այդ ես սիրում ու հպարտանում եմ հայերի միախմբվելու եռանդով և ձևով: Ինչ ենթամշակցության էլ հայը պատկանի, մեկ է, եթե խնդիրը վերաբերվում է մեր ազգին, մենք միախմբվում ենք: Հեղափոխական շարժման մեջ, քաղաքը շրջելով տեսել եմ քյարթույին ու հիպստերին միասին խորոված անելուց։ Դա իրոք ինքնահեղափոխություն էր։ Հաղթանակներից հետո մարդկանց ջինջ ժպիտը, բոլորին ինքնաբերաբար դարձնում էր եղբայներ և քույերեր։ Անձանոթին շնորհավորելը, հյուրասիրել մեծ տոն էր։ Իրոք ժողովուրդը գնտվում էր քայլ անելու եզրին, և ի վերջո ունենալով առաջնորդ ուժ, նա արեց այդ քայը։ Սա թավշյա հեղափոխություն էր, որը հաղթեց ժողովուրդը։

Այսօր ես անում եմ իմ քայլը | Today I am taking my step

Այսօր ես անում եմ իմ քայլը։ Այս խորագրով եմ սկսում իմ մտորումը։ Այսօր մենք հաղթել ենք։ Սա հոգու, մտքի հաղթանակ է։ Ես՝ լինելով պատանի, այսօր նոր շունչ եմ զգում, նոր թարմություն։ Բազմիցս մտածել եմ արտերկրում աշխատելու մասին՝ տեսնելով երկրիս ճահճացած, լճացած վիճակը, գիտությամբ զբաղվող մարդու ազատության և իրավունքի ոտնահարումը։ Այս ամենը այլևս անցյալում է։ Այսօր ես շնչում եմ, հոգուս մեջ մեծ տոն է, այսօր ես այլևս այլ կերպ եմ մտածում։ Իմ մարտնչո՛ղ, պայքարո՛ղ, հալածվա՛ծ իմ հա՛յ ժողովուրդ , այլևս այցյալում են իմ մտքերը։ Ե՛ս, սովորելու եմ Հայաստանում, անելու եմ ուժերիս ներածի չափով և ավելին, որ կերտեմ, զարգացնեմ ի՛մ երկիրը՝ ներդնելով իմ ուժը և կորովը գիտության բնագավառում։

 

Այսօր մենք կերտում ենք մի նոր պատմություն: Հպա՛րտ եմ որ հայ եմ։

Read More

Արտաշեսյանների թագավորություն։ Արքայացանկ

Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան

Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի

Տիրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի

Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի

Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի

Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի

Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի

Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի

Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. ?-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Read More

Արտաշես I-ի բարեփոխումները

1.Ռազմական բարեփոխումներ։

   Զորքը բաժանեց 4 մասի (զորավարությունների)։

  • Արևելյան զորավարություն, հրամանատար որդի Արտավազդ
  • Արևմտյան զորավարություն, հրամանատար որդի Տիրան
  • Հարավային զորավարություն, հրամանատար զորավար Սմբատ
  • Հյուսիսային զորավարություն, հրաամանատար որդի Զարեհ

2.Վարչական բարեփոխում։ 

   Երկիրը բաժանեց 120 գավառների (ստրատեգիաների)։

 

3.Հողային բարեփոխում (Արտաշեսյան հողաբաժան սահմանաքարեր

   Մ․թ․ա 180թ, հրամանագիր հողային բարեփողման վերաբերյալ։ Մասնավոր հողավոր տնտեսությունների  (ագարակների) սահմանները սահմանազատվեցին համայքին պատկանող հողերից։ 

 

4.Մայրաքաղաք Արտաշատ։

  Մ․թ․ա 185թ․ Արարատյան դաշտ, Արաքս և Մեծամոր գետերի խառնարան (Մովսես Խորենացի)։

  Կարթագենացի զորավար Հանիբալ, ով ընտեր է Արտաշատի տեղանքը և կազմել է հատակագիծը (Հայկական Կարթագեն)։

 

Երվանդունիների արքայացանկ

Սկայորդի մ․թ․ա․ 7-րդ դարի կես  (հայկազունիների տոհմի իշխանության վերականգնող)

Պարույր Սկայորդի մ․թ․ա 612-680ական (դաշնակցել է Բաբելոնի և Մարաստանի հետ ընդեմ ասորեստանի)

Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 580-570 (արքայատոհմի անունը առաջացել է իր անունից)

Տիգրան Ա Երվանդյան մ.թ.ա. մոտ 570-524 

Վահագն Երվանդյան մ.թ.ա. 524-515

Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ. վերջ

Հիդարնես Բ մ.թ.ա. V դ. սկիզբ

Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես

Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես

Երվանդ Բ մ.թ.ա. 404-360

Երվանդ Գ մ.թ.ա. 330-300

Շամ Սամոս մ․թ․ա․ 260-240

Արշամ մ․թ․ա․ 240-220

Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

ԽՍՀՄ կործանում

Մարդկության պատմության տարբեր փուլերում տասնյակ կայսրություն­ներ են կործանվել, բացառություն չէր նաև ԽՍՀՄ-ի փլուզումը, որը որակապես Փոխեց աշխարհի քաղաքական պատկերը, միջազգային հարաբերությունների բնույթը:

ԽՍՀՄ-ի կործանման պատծառները շատ էին, իսկ այդ պատճառների մեկ կետումը հավաքելու գործընթացը կատարվեծ ի շնրոհիվ՝ Մ. Ս. Գորբաչովի, Ա. Ն. Յակովլևի, Վ.Ա. Մեդվեդևի, է. Ա. Շևարդնաձեի և այլոց։

 

Խորհրդային երկրները 80-90-ական թվականներին գտնվում էին լճացման մեջ։ Այսպիսով Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը, ով սկսեց պետության <<Վերակառուցումը>>, որը իրենից հետևում էր լճացման խաղտումը։ Նրա անհաջող գործընթացի հետևանքով էլ սկսվեց պետության փլուզումը, թեև անհաջող ասվածը հարաբերական է ըստ որոշ վարկաձների։ Հասարակական հարցումների արդյունքները վկայում էին Մ. Գորբաչովի վստահության կորստի և ժողովրդականության անկման մասին: Եթե նրա վարկանիշը 1990թ. 60-70% էր, ապա 1991թ. սկզբներին՝ 15%: Բայց, օրինակ արտերկրում, հատկապես ԱՍՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և այլուր նրա համբավը զգալիորեն մեծացավ: 1990թ. դեկտեմբերին Նորվեգիայում Նոբելյանական կոմիտեն Մ. Գորբաչովին շնորհեց խաղաղության նոբելյան մրցանակ: 1990թ. Արևմտյան մամուլը նրան համարեց «տարվա մարդ», «տասնամյակի մարդ», «XX դարի մեծագույն բարեփոխիչ»: Ի հակառակ Արևմուտքի դրական գնահատականներին՝ ԽԱՀՄ-ում քաղաքագետները նրա գործողությունները գնահատեցին բացասաբար: Բոլորը համոզված էին, որ Մ. Գորբա­չովին չհաջողվեց երկիրը դուրս բերել ճգնաժամից և խորհրդային մարդկանց ներկայացավ որպես «տիեզերական» խաբեբա: Բացի այդ ԽՍՀՄ-ում լուրեր էին գնում, իբրև Գորբաչովը ԱՄՆ-ի կողմից դրածո իշխանության գլուխ էր, այդ իսկ պատճառով նա տանում էր ԽՍՀՄ-ը կործանման։ 

 

Ընդհանրապես ԽՍՀՄ-ը այդ ժամանակ կախված էր մազից։ Սխալ կառավարման պատճառով, պետության  համակարգը ներսից նեխել էր և բավական էր մի փոքր շարժ, որ պետությունը փլուզվի։ Համարվում է, որ շարժողը հենց Գորբաչովն էր։

Վանի արքայացանկ

Սարդուրի մ.թ.ա.835 - մ.թ.ա.825

Իշպուինի մ.թ.ա.825 - մ.թ.ա.810

Մենուա մ.թ.ա. մ.թ.ա.810 - մ.թ.ա.786

Արգիշտի Ա մ.թ.ա.786 - մ.թ.ա.764

Սարդուրի մ.թ.ա.764 - մ.թ.ա.735

Ռուսա Ա մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 714 

Արգիշտի Բ մ.թ.ա. 714 - մ.թ.ա. 685

Ռուսա Բ մ.թ.ա.685 - մ.թ.ա. 645

Սարդուրի Գ մ.թ.ա. 643 - մ.թ.ա.625

                                                                            Ռուսա Գ մ.թ.ա.605 - մ.թ.ա.585

Բաթումիի պայմանագիր

1918-ի Հունիսի 4-ին ստորգրվեց Բաթումիի պայմանագրը:  Այն բաղկացած էր 14 հոդվածից, որտեղ 1-ում «խաղաղություն և հարատև բարեկամություն» էր հայտարարվում  երկու կառավարությունների միջև, 2-ով որոշվում էր Հայաստանի ու Ադրբեջանի, Օսմանյան կայսրության և Վրաստանի  միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար  կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրիին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։ Հայաստանի վերջին բեկորի վրա 1918թ.ի մարտին հարձակված թուրքական բանակի դեմ, Մայիսի 22-ից 30-ը, հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը, Մայիսյան փառահեղ հաղթանակը և Հայաստանի անկախության հռչակումը ղեկավարող ուժը հանդիսացավ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը:  Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ: Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի(1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

 

Վանի թագավորության անկման պատճառները

Ռուսա II-ից հետո սկսվեց պետության թուլացումը։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Նրանից հետո իշխել է նրա որդին՝ Սարդուրի IV-ը, ում կառավարման շրջանի մասին մենք գրեթե անտեղյակ ենք: Ավելի ենք տեղեկացված Ռուսա III-ի  իշխանության շրջանի մասին Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում գտնված արձանագրություններից, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։ Ցավոք ինչպես այլ թագավորություններ Վանի թագավորություն էլ անկում ապրեց, բայց թե ինչպես կամ երբ հայտնի չէ: Կարծիքներ կան, որ Վանի արքայատոհմերի փոփոխությունը կատարվել է հեղաշրջմամբ՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը։

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում Էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը  Ազգերի լիգայիմիջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով: 

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը նախագահ Վ. Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, աոևտրային ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ նախագահն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հզ. կմ2: Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հզ. կմ2  տարածք դեպի սև ծով:

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: 

<<Երևանի ձիարձանները>> նախագծի ամփոփում

Read More

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրեր

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Հայկական հարցը դարձավ միջազգային: Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը կնքվել է 1987թ-ի փետրվարին, բաղկացած է 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Պայմանագրում ասվում էր <<Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովվել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից>>: Բարեփոխումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում և թուրքերը պետք է հաշվետու լինեյին ռուսական կողմին: 16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Առաջին անգամն օգտագործվեց Հայաստան անվանումը և թուրքիան խոստովանեց, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հուգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878թ. հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից՝ անգլիական պատվիրակությունն աշխատում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Բեռլինի պայմանագրի մեջ մտավ Սան Սեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը հետևյալ ձևակերպմամբ. <<Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան և Իտալիան, կհսկեն դրանց կիրառմանը>>: Այսպիսով Արևմտյան Հայաստանի հարցը մտավ խոշոր պետությունների հակասությունների ոլորտ չլուծվեց: 

Ռուսական քաղաքականության հարվածը եկեղցուն, դպրոցներին

Ռուսաստանը վարում էր գաղութային քաղաքականություն, որը իրենից ներկայացնում էր ժողովրդների միաձուլումը։ Այսպիսով ի կատար ածելու համար իր գաղափարները Ցարական տիրությունը սկսեց իր խնդրի հիմնական հակարակորդներից այսինքն՝ դպրոցներից և եկեղեցիներից, որոնք իրենց ուսուցումով խախտում էին ապագա պլանները։ Ի տարբերություն Թուրքիայի, որը նվաճելով ոչնչացնում էր ժողովրդին ֆիզիկապես, Ռուսաստանը ժողովրդին ոչնչացնում էր հոգեպես, որպեսզի յուրաքանչյուր ազգ կորցնի իր առանձնահատկությունը՝ իր հավտքը, մշակույթը և ինչու չէ նաև լեզուն։Դպրոցներում մասայականորեն սկսվեցին ուսուցանել ռուսերենը, փոխվեցին պատմության գրքերը, դպրոցներում արգելվեց պատմության և աշխարհագրության դասավանդումը, իսկ 1885թ.-ին փակվեց Անդրկովկասում գործող մի քանի հարյուր հայկական դպրոց: Ի վերջո մի ամբողջ ժողովուրդ գաղափարապես կախյալ դարձավ ռուսներից։

Թուրքմենչայի հաշտության պայմանագիր

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչա գյուղում կնքվեց Թուրքմենչայի և Ռուսաստանի միջը պայմանագիր, որը վերջ տվեց 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմին։ Ըստ պայմանագրի Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտաորվում էր վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով ռազմատուգանք: Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու իրավունքը տրվում է միայն Ռուսաստանին: Ռուս վաճառականները ազատ առեվտրի իրավունք են ստանում Պարսկաստանում:  Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին էր տրվում Ռուսական Կայսրությանն անցած տարածքները 1 տարվա ընթացքում։ Այսպիսով 1828-29թթ. Պարսկաստանից շուրջ 45 հազար մարդ գաղթեց և բնակվեց Երևանի և Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվեցին պետական հարկերից ու տուրքերից։

 

Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում, նպաստեց ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում, և թուլացրեց Անգլիայի դիրքերը Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով հայ ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Գյուլիստանի և Բուխարեստի պայմանագրեր

 

1813թ․մայիսի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքնվեց Բուխարեստի պայմանագիրը, որից մեկ տարի անց հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։ Բուխարեստի պայմանագրի կնքմանը նպաստել է հայազգի դիվանագետ և խոշոր վաճառական Մանուկ Բեյը, որի պալատում էլ պայմանագիրը ստորագրվել է: Ռուսաստանը Փոթին, Ախալքալաքի գավառը և Անապան վերադարձնում է Թուրքերին։ Այդ զիջումը կատարվում է առանց հաշվի առնելու հայերի շահերը։ Բայց փոխարենը Ռուսաստանը ստանում է Բեսարաբիան։ Գյուլիստանի պայմանագրի կնքման ժամանակ Ռուսաստանին տրվեց՝ Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները, բայց Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակեցին մնալ Պարսկաստանի տիրապետության տակ։ Համեմատաբար Բուխարեստի պայմանագրի Գյուլիստանի պայմանագրից ավելի շատ բաներ փոփոխվեցին։

 

Պատմության փուլաբաժանման այլընտրանքային հիմք

Առաջարկում եմ պատմության փուլաբաժանման նոր հիմք՝ զարգացվածության աստիճանների համեմատության տեսքով։ Այսինքն, համեմատում ենք ցեղերը, երկրները, թագավորությունները և ալյնը վերցնելով մեկ արժեք՝ նրանց զարգացվածության մակարդակի տարբերության տոկոսի միջին թվաբանականը։ Ինչ է զարգացվածության մակարդակը։ Զարգացվածության մակարդակը դա ցեղերի, երկրների, թագավորություների և այլնի որոշ կետերի և դրանց ենթակետերի հետևումն է, որոնք սահմանվում են տրված դարաշրջանի առաջընթացից ելնելով։ Օրինակ 21-րդ դարում մենք կարող ենք տրանսպորտը համարել կետ իսկ նրան ենթակետ՝ ինքնաթիռը, և սկսել համեմատել այդ ենթակետը այլ ցեղերի, երկրների, թագավորությունների և այլնի տվյալ ենթակետի հետ։ Այս տեսակետով մենք կարող ենք հասկանալ մարդկանց հավասար զարգացվածության ասիտիճանը և ստեղծել նոր փուլաբաժանումներ։

Թոմաս Էդիսոն

Կյանքը և գործունեությունը

 

Թոմաս Էդիսոնը ծնվել է 1847թ.-ի փետրվարի 11-ին: 10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել, բայց մի օր էլ նրա ստեղծածա լաբորատորիայում հրդեհ է բռնկվում։ Ապա Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնուրույն աշխատող հաշվիչ, որը ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր։

1869 թվականին  իր հայտնագործած հեռագրության համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն։

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

 

Էդիսանի հաստատուն հասանք հայտնագործությունը ուներ հակառակորդ հայտնագործություն, դա Տեսլայի փոփոխական հոսանքն էր։ Էդիսոնը դատի էր տվել այդ հայտնագործությունը պնդելով, որ փոփոխական հոսանքը բարձր լարման տակ կարող է մահացու վտանգավոր լինել։ Այսպիսով նա խաբեությամբ հաղթեց դատը: Տվյալ միտքը հետագայում օգտագործեց Էլեկտրական աթոռի ստեղծման մեջ:

 

Էդիսոնի և Տեսլայի միջև եղել է մրցակցություն, կարդացեք դրա մասին իմ ստորին նյութում՝ davitstepanyan99.jimdo.com/2017/01/01/նիկոլա-տեսլա/

 

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին: Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան: – Ցավում եմ,–ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային,– բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է: Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել:

Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ: Սակայն դա շատ կարճ տևեց: Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց.

– Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է: Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը: Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր:

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում: Վերջապես նրանցից մեկը հարցրեց.

– Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել:

– Ինձ թվում է,– պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված: Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին: Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը:

– Ես հրաշալի գաղափար ունեմ,– ասաց մի երիտասարդ Էդիսոնին,– Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ: Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը:

– Ունիվերսալ լուծի՞չ,–զարմացավ Էդիսոնը,– Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել:

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ՝ հանգստանալու:

– Որտե՞ղ,– հարցնում է նա:

– Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ:

– Ես արդեն ընտրել եմ,–ասաց Էդիսոնը,–

վաղն էլ հենց կգնամ: Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում:

Կարևոր գյուտերը

Ձայնագրիչ

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

 

Շիկացման էլեկտրական լամպ

Էդիսոնը զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։ Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Էդիսոնի էֆեկտ» անունը։

 

Ջերմաէլեկտրակայան

1882թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

 

Հեռախոսային հաղորդիչ

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

 

 

 

Աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD_%D4%B7%D5%A4%D5%AB%D5%BD%D5%B8%D5%B6

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3851

http://success.am/2010/09/20/%D5%A9%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%A7%D5%A4%D5%AB%D5%BD%D5%B8%D5%B6/

http://www.people.am/thomas-alva-edison/

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=223

 

 

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում, դեկտեմբերի 15-ին 1642թ-ին։ Մահացել 1727 թ.-ի մարտի 31-ին։ Նյուտոնը 1665 թ-ին ավերտել է քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով, նաև ապագայում նա գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնները: 1672 թ-ին Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝  նախագահ: 1695թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ։

 

Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:

Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:

 

1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2արագացում:

1Ն=1կգ . մ/վ2

 

 

Ահա Նյոտոնը (1686թ-ին) հայտնագործած 3 օրենք՝

 

Առաջին օրենք - ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։

Երկրորդ օրենք - Շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Երրորդ օրենք - Ազդումը միշտ ունի հավասար և հակարդիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով պետք է հասկանալ նյութական կետ։

 

Կա հայտնի պատմություն այն մասին, որ ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է այն ժամանակ երբ խնձորենուց նրա գլխին խնձոր է ընկել, բյաց դա լեգենդ է, իրականում այդպիսի բան չի եղել։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին 1752 թ. հրատարակված «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում։

 

 

Մի պատմություն Նյուտոնի կյանքից

 

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում  նա երբեմն կորցնում էր հիշողությունը: Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:

  Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին: Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ: Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց: Այցելուն լինելով քաղցած, կերավ  հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:

 Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար: 

- Ես շատ հոգնած եմ և քաղցած: Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:

 Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.

-Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք: Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:

 Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:

 

Մտքեր

 

«Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»:

 

 «Աստվածապաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, և միայն երկու ականջ, և միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ։ Մենք դավանում ենք, ուստի, միայն մեկ Աստված, անսահման, հավիտենական, ամենուր ներկա, ամենագետ, ամենակարող, գոյություն ունեցող ամեն ինչի Արարիչ, իմաստուն, արդար, բարի, սուրբ։ Մենք պետք է սիրենք Նրան, երկյուղած լինենք, պատվենք Նրան, վստահենք, աղոթենք, շնորհակալություն հայտնենք, փառաբանենք, գովենք, սրբացնենք Իր Անունը, հնազանդվենք Իր պատվիրաններին»։

 

 «Աստված ստեղծել և կառավարում է անտեսանելի աշխարհը, և մեզ պատվիրել է սիրել և պաշտել Իրեն, և ուրիշ ոչ մի աստծո. պատվել մեր ծնողներին ու ուսուցիչներին, և սիրել մեր մերձավորին մեր սեփական անձի նման. լինել ժուժկալ, արդար ու խաղաղասեր, և ողորմած լինել նաև չարերի հանդեպ: Այն զորությամբ, որով արարչագործության առաջին պահին կյանք պարգևեց կենդանի բոլոր տեսակներին, ի զորու է վերակենդանացնելու մեռյալներին և հարություն պարգևեց Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին, որը գնաց երկինք՝ ստանալու մի արքայություն և տեղ պատրաստելու մեր համար, արժանապատվությամբ մոտ է Աստծուն, և կարող է երկրպագություն ընդունել որպես Գառն Աստծո: Նա առաքել է Սուրբ Հոգին, որպեսզի մխիթարի մեզ Իր բացակայության ընթացքում. վերադառնալու է, որպեսզի թագավորի մեր վրա»:

 

Աղբյուրներ՝

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=599

https://hy.wikipedia.org/wiki/Իսահակ_Նյուտոն

http://mashtoz.org/%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6/

http://www.wikiwand.com/hy/%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6

 

 

 

Ալբերտ Այնշտայն

Այլբերտ Այնշտայնը՝  նաև հայտնի ինչպես Ալբերտ Էնշտեյն: Ծնվել է 1879թ.-ի մարտի 14 ին, մահացել ապրիլի 18-ին 1955թ.-ին:

Ալբերտ Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր: Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։  Հետապնդելով իր կարծիքին նա զարգացրեց իր հարաբերականության հատուկ տեսությունը: Իդեպ Е=mc2  բանաձևը երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»: 1940 թ. քաղաքացիություն է ստանում ԱՄՆ-ում և բնակվում այնտեղ։ 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացնում է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տալիս սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցնում է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։ Նա հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։ Համարվում է, որ հենց նա է հանդիսանում միջուկային զենքի հայտնվելու պատճառներից մեկը: Քանզի նա չեր էլ պատկերացնում, որ միջուկի տրոհումը կօգտագործեն ինչպես զենք:

 

Այնշտայն ուներ շատ մեջբերումներ և մտքեր: Ահա մի քանիսը՝

Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանցամենամեծ սխալը:

 

Կրթությունը դա այն է, երբ մոռանում ես այն ամենի մասին, ինչ սովորեցրել են դպրոցում և հիշում ես այն, ինչ տվել է կենսափորձդ:

 

Երևակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար:

 

Արվեստի գաղտնիքը կայանում է հետևյալում` գաղտնի պահպանիր քո ներշնչանքը:

 

Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության.նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը:

 

Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:

 

Երբ ես ուսումնասիրում եմ ինձ եւ իմ մտածելու կարողությունը, ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ երեւակայության շնորհն ու ունակությունը ինձ համար ավելի արժեքավոր է:

 

Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին, պետք է դառնաս ոչխար:

 

Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ ապա խաղալ բոլորից լավ:

 

Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը մարդուն` պատահական չէ տրված:

 

Որոշ փաստեր Այնշտայնի մասին՝

 

Մանկության տարիներին այս հանճարեղ գիտնականը բոլորովին էլ վունդերկինդ չէր: Շատերը նույնիսկ կարծում էին, թե նա թերհաս է, իսկ նրա գլխի անսովոր մեծ չափսը, ամենից շատ անհանգստացնում էր նրա մայրիկին:

 

Մոր համառ ջանքերի եւ հետեւողականության շնորհիվ, Այնշտայնը 6 տարեկանում սովորեց ջութակ նվագել: Սերը երաժշտության հանդեպ նա պահպանեց ամբողջ կյանքում եւ նույնիսկ,1934թ. Ամն-ի Պրիստոն քաղաքում, նա բարեգործական համերգ կազմակերպեց եւ հավաքված գումարը նվիրեց «Գերմանացի ներգաղթյալների պաշտպանության ֆոնդ»:

 

Դպրոցում Այնշտայնը լուռ, ծույլ եւ ինքնամփոփ երեխա էր: Նրա մասին ուսուցիչները սովորաբար ասում էին. «Նա դառնալու է պատուհաս եւ հոգս ծնողների համար»:

 

Չստանալով դպրոցի ավարտական վկայականը, Այնշտայնը վստահեցնում էր բոլորին, որ կարող է ընդունվել համալսարան, սակայն տապալեց քննությունները:

 

Հիտլերի իշխանության ժամանակաշրջանում, այնքան մեծ էր գիտնականների եւ Հիտլերի հակակրանքը Այնշտայնի հանդեպ,որ սկսեցին հետապնդել վերջինիս եւ այրեցին նրա բոլոր փաստաթղթերն ու իրերը:

 

Ալբերտ Այնշտայնի` «Եթե երիտասարդության 2 տոկոսը հրաժարվի զինվորական ծառայությունից, պետությունը չի կարող ոչինչ ձեռնարկել, քանի որ բանտերում այդքան տեղ չկա» արտահայտությունը, դարձավ «Ամերիկյան երիտասարդական շարժման« կարգախոսը: Շարժման մասնակիցները նույնիսկ վերնաշապիկներ էին կրում, որոնց վրա գրված էր` «2 տոկոս»:

 

1950 թ. Ամն-ում պաշտոնապես հայտարարվեց, որ ամերկացիներն ունեն երկու կուռք` Ալբերտ Այնշտայն եւ Մերլին Մոնրո:

 

Գիտնական Մարի Կյուրին,Այնշտայնի ժամանակաշրջանում ապրող միակ կինն էր, ով հասկացավ հարաբերականության տեսությունն ու հավատաց դրա հանճարեղությանը;

 

Այնշտայնի աթեիստ լինելուն հավատում էին քչերը, թեեւ նա հաճախ երդվում էր իր հավատացյալ չլինելու մասին: Միեւնույն ժամանակ սակայն, նա պնդում էր. «Ես չեմ հավատում Աստծուն, բայց հստակ գիտեմ, որ երկիր մոլորակի ստեղծումը նրա ձեռքի գործն է, եւ դա պատահական չէ»:

 

Այնշտայնը «Մանհեթնյան նախագծի» միակ մասնակիցն էր, ում որոշ ժամանակ անց, արգելեցին մասնակցել այդ նախագծի աշխատանքներին: Այնշտայնի համառության շնորհիվ, նախագիծը առհասարակ դադարեցրեց գործունեությունը:

 

Եթե Նյուտոնը ծնվել է գիտնական Գալիլեյի մահվան տարեթվին, ապա Այնշտայնը` Մաքսվելի մահվան օրը:

 

Այնշտայնի ամենասիրելի հեղինակը` Էմանուել Կանտն էր, ամենասիրելի երաժիշտը` Շուբերտը:

 

Այնշտայնը հայտնի է նաեւ որպես ամենակնամոլ գիտնական: Նրա սիրուհիներին ուղղված` 994 նամակ է հայտնաբերվել, այն դեպքում, երբ նա պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ եւ ունեցել 5 երեխա:

 

Ահա որոշ պատմություններ՝

 

Հանճարը

Այնշտայնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:

-Իմ ամուսինը հանճար է,- պատասխանեց նա,- նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:

 

Այնշտայնի ցրվածությունը

Մի անգամ Այնշտայնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.

-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:

Ընկերը զարմանում է.

-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:

Այնշտայնն առարկեց.

-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:

 

Հայտնագործություն անելու գաղտնիքը

Մի անգամ դասախոսության ընթացքում Էնշտեյնին հարցրեցին, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածեց եւ պատասխանեց.

-Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի եւ հենց նա էլ հայտնագործություն է անում:

 

Ինչ է պետք հայտնագործելու համար

Այնշտայնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.

-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:

Սրան Այնշտայնի կինը պատասխանեց.

-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ:

 

Կոլլեգաները

Մի անգամ Այնշտայնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս էր երիտասարդ եւ անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էնշտեյնին՝ նա ինքն իրենից գոհ դեմքով խփեց նրա ուսին եւ հարցրեց.

-Ինչպե՞ս են գործերը, կոլլեգա:

-Կոլլեգա՞,- զարմացած վերահարցրեց Այնշտայնը,- ի՞նչ է, դուք էլ եք հիվանդ ռեւմատիզմով:

 

Պապիկ, թվաբանություն սովորեք

Մի անգամ, մտնելով բեռլինյան մի տրամվայ, Այնշտայնը սովորության համաձայն ընկղմվեց ընթերցանության մեջ: Հետո առանց կոնդուկտորին նայելու գրպանից հանեց նախօրոք հաշված տոմսի գումարը:

-Այստեղ չի հերիքում,-ասաց կոնդուկտորը:

-Չի կարող պատահել,-պատասխանեց գիտնականը առանց աչքերը գրքից կտրելու:

-Իսկ ես ասում եմ չի հերիքում:

Այնշտայնը մեկ անգամ եւս գլուխը թափահարեց՝ կարծես ասելով այդպիսի բան լինել չի կարող:

Կոնդուկտորը վրդովվեց.

-Այդ դեպքում հաշվեք, ահա, 15 պֆենինգ: Ուրեմն չի հերիքում եւս 5-ը:

Այնշտայնը ձեռքը տարավ գրպանը եւ գտավ պակասող դրամը: Նա իրեն վատ զգաց, իսկ կոնդուկտորը ժպտալով ասաց. -Ոչինչ, պապիկ, ուղղակի պետք է թվաբանություն սովորել:

 

Այնշտայնն ու Էյսլերը

Մի անգամ Այնշտայնն ու կոմպոզիտոր Հանս Էյսլերը հայտնվեցին մի ընկերական շրջապատում: Տանտերերը գիտեին, որ գիտնականը լավ ջութակ է նվագում եւ խնդրեցին նրան նվագել Էյսլերի հետ: Կոմպոզիտորը համաձայնեց, Այնշտայնն էլ լարեց իր ջութակը, սակայն դրանից ոչինչ ստացվեց: Քանի անգամ էլ Էյսլերը սկսեց նախաբանը նվագել, Այնշտայնը չկարողացավ տակտի մեջ ընկնել: Էյսլերը վեր կացավ դաշնամուրի առջեւից եւ ասաց.

-Ես չեմ հասկանում՝ ինչու է ողջ աշխարհը հանճար համարում մի մարդու, ով չի կարողանում հաշվել մինչեւ երեքը:

 

Այնշտայնն ու թագուհին

Մի անգամԱյնշտայնը Բելգիայի թագավոր Ալբերտի մոտ ընդունելության էր հրավիրված: Թեյից հետո մի փոքր սիրողական համերգ էր կազմակերպված, որին մասնակցում էր նաեւ թագուհին: Համերգից հետո Այնշտայնը մոտեցավ թագուհուն.

-Ձերդ գերազանցություն, Դուք հիանալի էիք նվագում: Ասացեք, խնդրեմ, էլ թագուհու մասնագիտությունը Ձեր ինչի՞ն է պետք:

 

Հրեական 5 լիր արժողության թղթադրամ (1968)՝ Այնշտայնի դիմանկարով

Read More

Նիկոլա Տեսլա

Նիկոլա Տեսլա

 

 Նիկոլա Տեսլան 19րդ դարի մեծ գյուտարար է: Նա հեղինակն է բազում հայտնագործույթունների, որոնցից մեկն է :  Շատերը կարծում են, որ նրա հայտնագործութունները ավելի մեծ են, քան Ալեքսանդր Բելլի և Թոմաս Էդիսոնի գյուտերը: Նրա էլեկտրական մեքենաները, բուռն երևակայությունը և խելահեղ ոճը տվեց նրան «խելագար հանճարի» խորհրդանիշը:

            Տեսլան ծնվել է հոլիսի 10ին 1856թ.-ին Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում գտնվող մի գյուղում, որտեղ էլ որ անցկացրել է իր մանկությունը: Տարրական կրթություն ստացել հենց Գոսպիկ քաղաքում: Տեսլաի ընտանիք մեծ էր, բաղկացած 7 հոգուց` նրա հայրը, մայրը, նա և իր 4 քույր-եղբայները: Տեսլան ուներ յուրատակւկ կարողություններ ժառանգված իր մայիրիկի: Նա ասում էր, որ նա փրձարկելու կարիք չուներ քանզի նա արդեն իր մտքում կարղանում էր հավաքել իր սարքերը և փորձարկել: Տեսլան ուներ շատ մեջբերումներ և մտքեր: Ահա մի քանիսը:

 

Ձեզ ծանո՞թ է «Գլխից վերև չես թռնի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ:

 

Նույնիսկ ամենափոքր արարածի գործողությունները բերում է տիեզերքի փոփոխության:

 

Ժամանակակից գիտնականները խորն են մտածում, պարզ մտածելու փոխարեն: Պարզ մտածելու համար պետք է առողջ միտք ունենաս, իսկ խորը մտածել կարող են նույնիսկ լիովին խելագարները:

 

Մեր գոյության մեծագույն գաղտնիքները դեռևս պետք է բացահայտվեն: Կարող է պարզվել, որ նույնիսկ մահը՝ դա վերջը չէ:

 

Այն, ինչ ես երբևէ արել եմ՝ արել եմ հանուն մարդկության, հանուն աշխարհի, որտեղ չէր լինի հարուստների կողմից աղքատների նվաստացում և ճնշում:

 

Որքան մարդիկ են ինձ անվանել երազող, որքան է ծաղրել իմ մտքերը մեր մոլորված ու կարճատես աշխարհը: Մեզ ժամանակը կդատի:

 

Մեր աշխարհը ընկղմված է էներգիայի հսկայական օվկիանոսում: Մենք թռնում ենք անվերջ տարածության մեջ՝ անհասանելի արագությամբ: Ամեն ինչ շուրջբոլորը պտտվում է, շարժվում է՝ ամենը էներգիա է: Մեր առջև մեծագույն խնդիր է՝ գտնել այդ էներգիայի հայթայթման տարբերակներ: Այնժամ, երբ մարդկությունը այն կարդյունահանի այդ անվերջ աղբյուրից՝ նա առաջ կշարժվի հսկայական քայլերով:

 

Եթե հնարավոր չլինի բարեհաջող հարձակվել որևէ երկրի վրա՝ պատերազմները կվերանան:

 

Ինձ պետք չեն մոդելներ, նկարներ, փորձարկումներ: Երբ ինձ մոտ մտքեր են ծնվում, ես երևակայությանս մեջ սկսում եմ կառուցել սարքը, փոխում եմ նախագիծը, կատարելագործում եմ այն և միացնում: Եվ ինձ համար բոլորովին միևնույնն է, կատարվում է փորձարկումը իմ մտքում, թե՞ արհեստանոցում՝ արդյունքները կլինեն միևնույնը:

Ինտուիցիան՝ դա մի բան է որը դեռևս անհասանելի է ճշգրիտ գիտություններին: Մեր ուղեղը, անկասկած ունի շատ զգայուն նյարդային բջիջներ, որը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը՝ նույնիսկ, երբ դա դեռևս անհասանելի է տրամաբանական վերլուծությամբ կամ այլ մտավոր ջանքերով:

 

Ես բոլորովին ուժասպառ եմ, սակայն չեմ կարող դադարեցնել աշխատանքս: Իմ փորձերը այնքան կարևոր են, այնքան գեղեցիկ, այնքան զարմանահրաշ, որ ես դժվարությամբ եմ կտրվում դրանցից, երբ հարկավոր է լինում սնվել: Իսկ երբ փորձում եմ քնել, ապա անընդհատ մտածում եմ դրանց մասին: Ենթադրում եմ, որ այդպես էլ կշարունակեմ, մինչև ուժասպառ չընկնեմ: Ես չեմ չարչարվում ներկայի համար, ես չարչարվում եմ ապագայի համար:

 

Ի՞նչ է վերջապես էլեկտրականությունը: Այդ օրվանից անցել է արդեն 80 տարի և ես նախկինի պես այդ հարցն եմ տալիս ինձ, բայց ունակ չեմ պատասխանել այդ հարցին:

 

Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ:

 

Ես պետք է վերջացնեմ իմ կայանի կառուցումը: Դա քայլ կլինի, որը առաջ կտանի մարդկությանը մի ամբողջ դար:

Մտային ունակությունների շնորհը գալիս է Աստծուց, Աստվածային արարածից, և երբ մենք կենտրոնացնում ենք մեր միտքը այս մեծագույն ճշմարտության վրա՝ մենք այդ մեծագույն ուժի հետ հարմոնիայի մեջ ենք մտնում: Իմ մայրը ինձ սովորեցրել է գտնել բոլոր ճշմարտությունները Աստվածաշնչում:

 

 Ես վերջապես կարողացա ստեղծել լիցքեր, որոնց հզորությունը շատ անգամ գերազանցում է կայծակի ուժին:

Քաղաքակրթության տարածումը կարելի է համեմատել կրակի հետ՝ սկզբից դա թույլ կայծ էր, հետո առկայծող փոքրիկ կրակ, իսկ հետո արագությամբ և ուժով օժտված հզորագույն կրակ:

 

Տեսլան ուներ շատ լավ հիշողություն, ինչպես իր մայրը, նա կարողանում էր հիշել ամենը անգամ մեկ տեսնելուց: Այդ կարողությունը կոչվում է լուսանկարչական հիշողություն:

 

            Գրացում սովորելուց հետո Տեսլան մեկնում է ֆրանսիա աշխատելու: Այնտեղ գործարաններից մեկում նա ճարտարագետ է աշխատել և բարելավել տարբեր էլեկտրական սարքավորումները: Ապա Ֆրանսիայից մեկնել է Ամերիկա: Բեչելորին ամերիկացի գրում էր Թոմաս Էդիսոնին «Այսօր ես ճանաչում եմ երկու մեծ մարդու: Մեկը դու ես, իսկ մյուսը` այսերիտասարդ տղամարդը, ով ցանկանում է տեսնել քեզ»: Էդիսոնը ընդունում է Տեսլային իր մոտ աշխատանքի առաջարկելով իր ստեղծած մշտական հոսանքի գեներատորի նոր սերունդ ստեղծել: Աշխատելու ընդացքում նա հայտաբերում է, որ այդ շարժիչները անպիտան են և հաճախ են փչանում, ապա նա որոշում է բարելավել դրանք: Էդիսոնը այդ գործի դիմաց խոստանում է 50000$, բայց Տեսլայի բարեհաջող աշխատանքից հետո ասում, թե կատակել է գումարի շուրջ: Այստեղից էլ կսում է գիիտնականների միջև վատ հարաբերությունների սրում: Վերջապես Տեսլան դոււրս է գալիս աշխատանքից և սկսում է փոս փորել գումար աշխատելու համար: Ապա նրանց միջև թշնամությունը ավելի է սրվում: Տեսլան պտդում է, որ Էդիսոնի մշխտական հոսանքի կայարանները քիչ են օգուտ բերում ժողովրդին, և երկար տարածություններ անցկացնելու համար մեջ լարոմ են պահաջում, որոնց լարերը չեին դիմանում, այդ իսկ պատճառով էլ այն հաճաշ փչանում էր: Տեսլան առաջարկում է իր լուծման տեսակետը առաջ բերելով փոփոխական հոսանքը, որը վարկյանում 50-60անգամ փոխում էր իր ուղությունը և լարերը կարողանում էին դիմադրել դրան: Վերջապես Տեսլան հաղթում է Էդիսոնին:

            Էդիսոնը և Տեսլան ստացել են Նոբելյան մրցանակ, բայց Տեսլան չի ցանկացել կիսել այն Էդիսոնի հետ:

Տեսլայի շատ գյուտեր այսօր էլ գոյություն ունեն անփոփոխ տեսքով և այդպես էլ օգտագործվում են: 1891 թվականին նա ստեղծել է պարույրը, որն մինչդեռ կիրառվում է ռադիոյի և հեռուստացույցի կառուցվածքի մեջ: Տեսլան հորինել է նաև հոսանքի հեռակառավարման սարքավորում: Նա 40 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ միացրել է 200 լամպ, առանց մալուխի, և դրանով զարմացրել է ամբողջ ամերիկյան հասարակությանը: Առաջին ռադիոհաղորդակցությունը և ռադիոհաղորդումները նա է ստեղծել, ինչի համար այլևս լարեր չէր օգտագործում:

Տեսլան պատկերացնում էր, որ մոտ ապագայում ռոբոտների մի ամբողջ ռասա կկարողանա կատարել մարդկանց աշխատանքները: 1898թ. նա ցուցադրում է իր կողմից հայտնաբերված մի գյուտ՝ հեռակառավարվող մոտոռանավակ, որը շատերի կարծիքով «ռոբոտոտեխնիկայի ծնունդն էր»: Տեսլան ենթադրում էր որ շուտով աշխարհը կլցվի խելացի մեքենաներով, ռոբոտներով, տարբեր սենսոռներով և ինքնակառավարվող համակարգերով: Նա իր հայտանագործություններից մեկով, որը կշռում էր ընդամենը 1կգ կարողացել է ստեղծել երկրաշարժ ռեսոնանսի միջոցով, բայց փորձից հետո կոտրել է սարքը ասելով. « Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ »:

            Նիկոլա Տեսլան ունեցել է տարօրինակ վախեր և քմահաճույքներ: Երեք թվանշանը նրա համար մոգական թիվ է եղել: Հաճախ միևնույն բանը երեք անգամ էր անում: Ճանապարհորդությունների ժամանակ հյուրանոցում միշտ կանգ էր առնում հյուրանոցային այնպիսի սենյակում, որի համարը բաժանվում էր երեքի: Տեսլան շատ էր սիրում թռչուններ ու կենդանիներ, հատկապես կատուներ և աղավնիներ:

            Նիկոլա Տեսլան երբեք չի ամուսնացել: Նա ամբողջ կյանքը մենակ է անցկացրել, առանց կնոջ ու երեխաների, չնայած այն հանգամանքին, որ նրան շատ գեղեցիկ կանայք են սիրել:

            Նա վախճանվել է 1943 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի 3327-րդ համարում (3327-ը ևս բաժանվում է երեքի): Տեսլայի ցանկությամբ, նրա ընկերը, խորվաթ քանդակագործ Իվան Մեստրովիչը պատրաստել է նրա քանդակը: Այդ քանդակն այսօր է ԱՄՆ Ազգային պարկում Նիագարայի ջրվեժների մոտ է գտնվում:

 

Read More 6 Comments

Ֆիզիկայի պատմություն

 

Թեև դեռևս հին հույները, եգիպտացիները, հայերը և այլ ժողովուրդներ այն ժամանակվանից սկսած գիտական արժեք ունեցող զգալի տեղեկություններ էին կուտակել, բայց մինչև 16-րդ դարը ֆիզիկայում կառավարել են հին հունական մտահայեցական բնափիլիսոփայական պատկերացումները, այդ թվում նաև Տիեզերքի երկրակենտրոն համակարգի մոդելը, և միայն 16-րդ դարի կեսին էՆիկոլայ Կոպեռնիկոսն առաջադրել արևակենտրոն համակարգի տեսությունը։ Գիտական ֆիզիկայի հիմքերը դրել է Գալիլեո Գալիլեյը՝  17-րդ դարում։ Նա առաջին գիտնականն էր, որը ֆիզիկական մարմինների ու երևույթների վարքը բացատրելու համար կարևորեց բնության փորձնական ուսումնասիրությունը։ Գալիլեյն ապացուցեց, որ մարմինների անկման ժամանակը կախված չէ նրանց զանգվածից։ Դա բնության՝ փորձնական ճանապարհով հաստատված կարևորագույն օրենքներից առաջինն էր։ Գալիլեյի ու նրա ժամանակակիցների՝Յոհան Կեպլերի, Ռենե Դեկարտի, Քրիստիան Հյույգենսի և ուրիշների աշխատանքներն ընդհանրացրեց Իսահակ Նյուտոնը՝ ստեղծելով դասական մեխանիկան։ Նա հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը, դասական մեխանիկայի շրջանակներում գրավիտացիոն փոխազդեցությունը բացատրող մի օրենք։ Նյուտոնը այն բացահայտեց 1666 թ.։ Ըստ այդ օրենքի՝ իրարից R հեռավորության վրա գտնվող m1 և m2 զանգվածներով մարմինների գրավիտացիոն ձգողականության ուժը ուղիղ համեմատական է զանգվածներին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, այսինքն՝ F = Gm1m2R2:

Այստեղ G-ն գրավիտացիոն հաստատունն է, որը հավասար է 6.67384(80)·10-11 Ն·մ2/կգ-2։ 17-րդ դարի առաջին կեսից սկսեց զարգանալ գազերի տեսությունը հայտնաբերված՝ Է. Տորիչելլիի, Մ. Լոմոնոսովի, Ռ. Բոյլի, Է. Մարիոտի և ուրիշների կողմից։ 18-րդ դարում ֆիզիկոսներն սկսեցին ավելի լավ պատկերացնել, թե ինչ են ջերմությունն ու լույսը, փորձեր կատարեցին էլեկտրականության և մագնիսականության ուժերի հետ։ 19-րդ դարում Ֆարադեյի, Ջ. Մաքսվելի և ուրիշների կողմից հայտնաբերվեցին էլեկտրականության (էներգիայի ձև, որը հեշտորեն վերափոխվում է այլ ձևերի, կամ կարող է լարերի միջով տարածվել մեծ հեռավորությունների վրա։ Էլեկտրականությամբ են աշխատում բոլոր էլեկտրական սարքերը՝ թեյնիկից մինչև համակարգիչ) և մագնիսականության (լիցքավորված շարժվող մասնիկների փոխազդեցության հատուկ տեսակ, որն իրագործվում է մագնիսական դաշտի միջոցով) հիմնական օրենքները։

19-րդ դարի վերջին գիտնականներն առաջին անգամ դիտարկեցին ճառագայթաակտիվությունն ու ներատոմային մասնիկները (մասնիկներ, որոնց չափերը փոքր են ատոմի չափերից։ Ներատոմային մասնիկները լինում են երկու տիպի՝ տարրական, որոնք ըստ արդի տեսության բաղկացած չեն այլ մասնիկներից, և բաղադրյալ): Քվանտային պատկերացումների հիմքը դրեց Մ. Պլանկը՝ ենթադրելով, որ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան ընդունում է ընդհատուն արժեքներ։

20-րդ դարի սկիզբը նշանավորվեց նոր, հրաշալի ֆիզիկական գաղափարների, այդ թվում՝ Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսության(Հարաբերականության տեսություն, տարածաժամանակի ֆիզիկական տեսությունը, այսինքն՝ ֆիզիկական պրոցեսների ունիվերսալ տարածա-ժամանակային հատկությունները նկարագրող տեսությունը։ Տերմինը 1906 թվականին ներմուծել է Մաքս Պլանկը՝ ընդգծելու համար հարաբերականության սկզբունքի հատուկ դերը հարաբերականության հատուկ տեսությունում:  Երբեմն կիրառվում է որպես «ռելյատիվիստական ֆիզիկա» տերմինի համարժեքը) ի հայտ գալով։ Այդ առաջընթացը հանգեցրեց տարածության ու ժամանակի նոր ըմբռնման։

1930-50-ական թվականներին ստեղծվել է էլեկտրամագնիսական երևույթների քվանտային տեսությունը՝ քվանտային էլեկտրադինամիկան (էլեկտրամագնիսական դաշտի և լիցքավորված մասնիկների փոխազդեցության քվանտային տեսություն)։

1950-ական թվականներին ձևավորվել է տարրական մասնիկների ֆիզիկան (ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տարրական մասնիկների և նրանց փոխազդեցությունների հատկությունները և կառուցվածքը), որը հետազոտում է նյութի կառուցվածքի առանձնահատկությունները՝ տարրական մասնիկների մակարդակով (սկզբնային, անբաժանելի, ներքին կառուցվածք չունեցող մասնիկներ, որոնցից կազմված է ամբողջ մատերիան)։

Նոր ֆիզիկական երևույթների և օրենքների հայտնագործությունները միշտ իրենց հետևից բերել են տեխնիկական խնդիրների լուծումներ, որոնք էականորեն բարեփոխել են մարդու կենցաղը։ Օրինակ՝ երբ 1832 թ-ին Մ. Ֆարադեյը հայտնագործեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը (էլեկտրական հոսանքի առաջացում փակ կոնտուրում՝ դրանով անցնող մագնիսական հոսքի փոփոխության ժամանակ), ընդամենը 30 տարի անց այդ երևույթի կիրառումով արտադրվեցին էլեկտրական շարժիչներ (էլեկտրական էներգիան մեխանիկականի փոխակերպող մեքենա)։ Իսկ մեր օրերում վակուումում էլեկտրոնների շարժման ուսումնասիրության շնորհիվ հնարավոր եղավ կառուցել էլեկտրոնային լամպ և հեռուստատեսային խողովակը (էլեկտրոնային սարք, ծառայում է լուսային պատկերը էլեկտրական իմպուլսների հաջորդականության՝ հեռուստատեսային տեսաազդանշանի փոխակերպելու համար)։ Ֆիզիկոսները շուրջ 20 տարի զբաղված էին ատոմի միջուկի կառույցի ուսումնասիրություններով՝ համոզված լինելով, որ դրանք զուտ տեսական նշանակություն ունեն։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին բացահայտվեց միջուկային էներգիայի ստացման հնարավորությունը, և մարդկությունը անցավ միջուկային էներգիայի դարաշրջան։ Իսկ ջերմամիջուկային էներգիան կարող է էներգիայի անսպառ աղբյուր դառնալ մարդկության համար։ Քվանտային տեսության զարգացումը հանգեցրեց էլեկտրոնիկայի բուռն առաջընթացի, որից սկսվեց համակարգչային դարաշրջանը։

Տիեզերքի գաղտնիքները բացահայտելու նպատակով այսօր ստեղծված է հատուկ տիեզերական տեխնիկա։ Տիեզերանավերի վրա տեղադրված աստղադիտակներով կարելի է այնպիսի դիտումներ կատարել, որոնց չի խանգարում Երկրի մթնոլորտի խիտ շերտը։ Ստացված նոր տվյալներն իրենց հերթին նոր հեռանկար են բացում տիեզերագիտության զարգացման համար։

Ատոմային ֆիզիկայի նորագույն նվաճումները հնարավորություն կտան պատասխանելու այն հարցին, թե ինչից է կազմված աշխարհը։ Այս հարցի լուծմանը մեծապես կնպաստի Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանում կառուցված 27 կմ երկարությամբ գերհզոր արագացուցիչը, որը գործարկվեց 2008 թ-ին։ Խիստ կարևոր է ֆիզիկայի նվաճումների կիրառմամբ կենսաբանական հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Դա հնարավորություն կտա գիտնականներին վստահ պայքարել հիվանդությունների դեմ, որպեսզի երկարի մարդու կյանքը։

 

http://armhistory.do.am/forum/16-27-1

https://anulikk.wordpress.com/2010/11/09/%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B8_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B6_%D4%BF%D5%A5%D5%BA%D5%AC%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%A5%D5%B6%D5%A5_%D4%B4%D5%A5%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1_%D5%8F%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%A5%D5%AC%D5%AC%D5%AB

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AC_%D4%BC%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B8%D5%BE

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%A4%D5%B4_%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%B8%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%B5%D6%84%D5%AC_%D5%96%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B5

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D5%84%D5%A1%D6%84%D5%BD%D5%BE%D5%A5%D5%AC

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%84%D5%BD_%D5%8A%D5%AC%D5%A1%D5%B6%D5%AF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%BE%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D6%80%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%86%D5%AB%D5%A6%D5%AB%D5%AF%D5%A1

 

 

1 Comments