Ստամբուլ էլ գնացի

Դեկտեմբերի 8-ն էր, 2018թ. ժամը 17:31, մտանք Թուրքիայի մաքսատուն։ 22 հոգի էինք` զինված վիզաներով և, իհարկե, անձնագրերով, ու էլ չասեմ, որ ամեն մեկիս ձեռքում կար մի քանի ճամպրուկ, որոնցից մեկում մի ամբողջ ձմեռվան հերիք սննդի պաշար։ Ասես գնում ենք կռվի, բայց իրականում մենք էլ հո գիտեինք, որ պատճառը Պոլսում մի լավ ժամանակ անցկացնելն էր և ընկերական սահմաններ ամրապնդելը պոլսահայերի և հայկական կրթօջախների հետ,  հիմնականում "Կեդրոնական վարժարանի" (այո, խոսքը գնում է "կենտրոնական" բառի մասին)։ 

Չեմ ուզենա կարդացողիս ծանրաբեռնել իմ այցելած տարբեր տեղանքների և կառույցների անվանումներով, ավելի շուտ չեմ նշի, որովհետև այնքան շատ էին, որ ինքս էլ չեմ հիշում, բայց կասեմ, որ աչքերի համար հոգնեցուցիչ էր, որովհետև ճոխության մակարդակը վեր էր պատկերացումից, և ամենը ապշեցուցիչ, տպավորիչ և անասելի գրավիչ էր։ Այնուամենայնիվ, ես պարտավոր եմ գոնե մի քանի բառով ներկայացնել Բոսֆորի նեղուցի սքանչելիությունը։ Ուղղակի պատկերացրեք. նավ, որտեղ գտնվում եք դուք, գունազարդ մայրամուտ, որը հանդիսանում էր մի ափից մյուսը ձգվող կամրջի ետնանկար և, իհարկե, նեղուցը եզերող թանկարժեք ապարտամենտներ։ Այսքանով` Ստամբուլում տեսածս կցանկանայի ընդհանրացնել և անցել ընկերասեր շրջապատի նկարագրմանը, թեև հարցնողին կպատմեի նաև Ստամբուլի միահասակ, քառակուսի և մոդեռն ոճով կառուցված բնակարանների մասին, որոնք ինքս կցանկանայի տեսնել իմ իսկ երկրում։

Պատմեմ մի քիչ Արմենիան Ռումինիայի հետ շփոթող թուրքերի և հայկական անակնկալների մասին։  Ընդհանուր առմամբ, մեկնում էի Ստամբուլ այն մտքով, որ խանութներում զբոսնելուց չպետք է ներկայանամ որպես հայ, այսինքն` կլինեմ ռուս կամ ամերիկացի զբոսաշրջիկ, որպեսզի հայ-թուրքական կոնֆլիկտից ետ պահեմ ինձ, բայց բանն այն է, որ տեղացիները իրենց վարում էին հայտնի երեք կապիկների նորաստեղծ չորրորդ կապիկի պես, այսինքն` կոպիտ ասած իրենց հեչ վեջն էլ չէր, թե ով եմ ես, կարևորը զբոսաշրջիկ եմ, ում հետ գործ ունենալը ձեռնտու է իրենց երկիրի շահերին։ Ավելին` սկսած թուրքական հայտնի "դուրումի" (որը, ի դեպ, դուր չեկավ իմ համի ռեցեպտորներին հայկական ղարսի խորովածի չափ) վաճառողից մինչև խորհրդանշան վաճառողը Հայաստանի մասին այնքան քիչ էին լսել, որ հաճախ Արմենիա բառը շփոթում էին Ռումինիայի հետ։ Բայց, մեկ է, ինչքան էլ որ իրավիճակը այսպես էր, մեկ է` այլընտրանքային տարբերակը իր գոյությունը չէր թաքցնում։ Օրինակ` ինչպես թուրքական նորաբաց բրենդի թուրք վաճառողներից մեկը, ով իմանալով իմ ազգությունը, իմ շոր փորձելու ամբողջ գործընթացի ժամանակ երգում էր բոլոր Եվրատեսիլների Հայաստանը ներկայացնող երգիչների երգերը։ Ապշա՞ծ եք: Ես էլ։ Ավելին ասեմ, երբ առավոտ 6-ին արթնանալուց հետո նստում էինք ավտոբուս, որպեսզի գնանք դպրոց, հաճախ անակնկալի էինք գալիս, երբ իմանում էինք, որ մեզ ուշադիր ունկնդրող տիկինը կամ պարոնը նույնպես հայ է։ Երևի սահմանափակվեմ այսքանով և անցնեմ առաջ։

Հաջորդ բանը, ինչի մասին ուզում եմ խոսել` նորաստեղծ աստղի ջերմությունից էլ ջերմ ընդունելություն էր ցուցաբերված մեր պոլսահայերի կողմից։ Նրանց գրկաբացությունից է, որ մենք կարող ենք ընդգծել այն փաստը, որ մենք ունենք ևս մեկ ընտանիք, որը գտնվում է Ստամբուլում։ Կոնկրետացնեմ և ավելացնեմ, որ ես անձամբ բնակվում էի Դոնիկ ազգանունը կրող տիկին Օժենիի, իր ամուսնու Լորինի և իր քրոջ տանը (շնորհակալություն ձեզ` ինձ դիմադրելու և տեղ տալու համար)։ Էլ ինչ ասեմ։ Հա, հիշեցի։ Քեֆ, ուրախություն, պարեր և երգեր, երգել ու պարել. այս ամենը միշտ ապահովված էր, ուր էլ որ գնայինք։ Չիմացած երգերն ու պարերն էլ սովորեցինք։ Նո՞ր ծանոթություններ։ Էլ չթվարկեմ։ 

Մի փոքր փաստ էլ ու արդեն կխոսեմ վերջաբանի մասին։ 

Լսել եք չէ՞, որ ասում են Ստամբուլում շորերը էժան են և այլն։ Հա, դուք չեք սխալվում։ Ուղղակի պետք է առևտրից առաջ հիշել, որ ձեր ողնաշարը մեղք է։ Ինչ ճիշտն է, չեմ կարծում, որ դա ձեզ օգնի, որովհետև, երբ դուք դրա մասին հիշեք, դուք արդեն դրամարկղում վճարելուց կլինեք ձեր 57-րդ ապրանքի գումարը։

Եվ այսպես վերջաբան։ Սրտացավ գրելով` հիշում եմ մեզ գրկախառնվելուց և արդեն պատուհանից «ցտեսություն» ասելուց։ Աղջիկների ճնշող մեծամասնության լացը Լեթիսիայի գլխավորությամբ և մեր տղաների տխրելը։ Ախր, շատ էինք է կապվել Կեդրոնագանի սովորողների հետ և ընդհանուր առմամբ Պոլսին։ Է~հ, հիշեցի 2018թ. դեկտեմբեր 16-ին` ժամը 17:13-ը, երբ մենք թողնում էինք մեր դիրքերը և վերադառնում Հայաստան։