2*12 1/2 1

№1: Գիտություն

- Ինչ՞ է գիտությունը։ Խոսակցությունից առաջացած միտք, հետևող անհատական մտորում։ Թե․․․ ուղղակի բնության ուսումնասիրություն։
- Գուգլը ասում ա․ շրջապատող ֆիզիկական ու բնական աշխարհի ինտելեկտուալ ու պրակտիկ ուսումնասիրման համակարգված գործընթացը։
- Արդյոք պետք է խորանալ բուն բացատրության մեջ։ Ես կբավարարվեմ գիտության արժեքի արտադրման գործընթացի պատկերը ունենալով։ Բացատրի․
- Ինձ համար էլ այդքան էական չի էդ ինչ ա իրենից ներկայացնում էլի։ Չնայած չէ, հետաքրքիր ա։ Ասենք՝ ինչն ա ընդհանուր ֆիզիկայի, հոգեբանության ու լեզվի մեջ քո կարծիքով։
- Մարդու ուղեղը իր պատկերացումով։ Բոլոր որոլտներն էլ իրենից ներկայացնում են կյանքի պատկերացեման, օգտագործման խմբավորում։ Մարդը ուղղակիորեն մասամբ զննած ինֆորմացիան տեղավորում է ինչ-որ անվան տակ։
- Այսինքն՝ ամեն մեկը կարող ա մի ձևի պատկերացնի գիտությունը ու մեկ ա կարողանա դրա մեջ իրա ներդրումը ունենա։ Զգացել ես, բոլոր գիտությունների ծնողը ոնց որ մաթեմն ա։ Ալգորիթմներ, բանաձևեր (ու տենց լիքը ուրիշ խելացի բառեր, որոնց բացատրությունը չգիտեմ), սովորում ենք մաթեմի մեջ, ու կարանք ներդնենք շատ ուրիշ գիտություններում հաջող ուսումնասիրություն անցկացնելու համար։ Ամենակարևորը՝ մաթեմը ձևավորում ա խնդիր լուծելու կարողությունը։ Չեմ կարա նկարագրեմ ինչ տիպի կարևոր ա էս կյանքում ու չգիտեմ էսօրվա դրությամբ ուրիշ ինչ ա պետք կարողանալ՝ «կյանքի մեջ հաղթելու համար»։ Խնդիրը հնարավորություն ա, ու խնդիր լուծելը էդ հնարավորությունի կողմից տրվող սաղ օգտակար բաներից օգտվելու հավանականությունը մաքսիմիզացնող ֆակտոր: Ի՞նչ կասես։
- Ինչպես ամեն մի տիեզերքի տարր, ըստ իս մաթեմատիկան էլ իր նախապապը ունի։ Շատ պարզ օրինակ բերեմ՝ տրամաբանությունը։ Մաթեմատիկան իրենից ներկայացնում է տարբեր խնդիրների լուծում։ Հետևելով գաղափարիս կնշեմ, որ խնդիրը հնարավոր չէ լուծել բանաձևի մեջ տեղավորելով, պետք է տրամաբանել այն ոտքից գլուխ։ Ուղղակի պատկերացնելով խնդրի կերպարը տրամաբանել նրա լուծումը։
- Լաբիրինթ անցնելու նմա՞ն։
- Դե, հա։ Պատկերացնենք, որ մենք գտնվում ենք երկնքում՝ ինչ-որ լաբիրինթի մեջ։ Առաջին հայացքից չկան պատեր, բայց կան ելք ու արգելքներ։ Դու ուղղակի պետք է տրամաբանես քո հետագա քայլերը ու դուրս գաս խոչընդոտների ազդեցությունից։ Դու չես կարող մաթեմատիկական բանաձևերով լաբիրինթից դուրս գաս, թեև կարող ես գործդ մասամբ թեթևացնել, քանզի մաթեմատիկան հանդիսանում է գործիքների արկղ, որի պարունակությունը օգնում է անձին հեշտացնել տրամաբանելու գործընթացը։
- Մի րոպե, այսինքն ելքը "ստեղծում" ենք մենք՝ կյանքի ինչ-որ փիլիսոփայություն ձևավորելո՞վ։ Ասենք, մենք ենք ստեղծում դուռը ու դրա բանալին, հետո բանալիով բացում դուռը ու ասում, որ էսինչ բանին հասա՞նք։
- Կարելի է նաև այդպես ներկայացնել։ Մենք ենք ստեղծում մեր շրջապատը իր դժվարություններով, հաճելի պահերով, մարդկանցով և այլն։ Ուրիշ կերպ ասած՝ մենք կերտում ենք մեր աշխարհը պատկերացնելով այն։ Օինակ՝ մենք կարող ենք ուշադրություն չդարձնել դասընկերոջը՝ իմանալով նրա գոյության մասին։ Մի օր, եթե նա որոշի չհաճախել դպրոց, մենք ուղղակի կմոռանանք նրա մասին և չենք էլ զգա նրա բացակայությունը։ Մենք ուղղակի կկորցնենք նրան՝ մեր աշխարհից ջնջելով բոլոր հիշողությունները տվյալ անձի մասին։
- Մաթեմատիկայից հասցրինք հոգեբանություն: Էդքա՞ն բարակ ա փաստորեն մի գիտությունը մյուսից զատող սահմանը։
- Ավելի քան։ Պատկերացնում ե՞ս։ Ամեն մի գիտություն իրանից ներկայացնում է ծրագիր, որը փիլիսոփայությամբ կապվում է միմիանց մեջ բարակ, աննշան թելով։