Ես եմ

Ես Դավիթ եմ, ազգանունս էլ Ստեփանյան է: Չեմ սիրում 12 թիվը, այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ մեր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիորում սովորում եմ ուղիղ 10 տարի, այլ կերպ ասած՝ մեկ տասնամյակ: Հպարտ եմ, որ սովորում եմ հենց այս կրահամալիրում, քանզի հնարավորությունները բազում են․ ազատ մտքի թռիչք, համարյա բաց օրակարգ, նոր գաղափարներով հարուստ կրթական ձևաչափներ, ճամփորդություններ և ըստ իս ամենակարևորը՝ ընկերական ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ: Ինչու եմ համարում այս կետը ամենակարևորը, որովևետև ըստ իս հաջողության գաղտնիքը թաքնված է միմյանց ճիշտ հասկանալու և ընկալելու մեջ, երբ կողքինիդ համարում ես ոչ թե սև չբացահայտված օբյեկտ, այլ ընկերական միջավայրի կարևոր տարր: Եթե գլոբալացնենք բոլոր կրթահամալիրից գանձված օգուտները, կստացվի ընդհանուր պատկեր, որտեղ կցուցադրվի աշակարտի կրեատիվ մտածելու հնարվորությունների զարգացումը, թիմային աշխատանքի ունակությունը և ընդհանրապես ազատ շփման առկայությունը: 

 

2014թ-ին մասնակցել եմ <<Պատանի ինժեներ>> ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադային զբաղեցնելով 3-րդ կարգ։

2015թ-ին մասնակցեմ եմ <<Քաղաքային կանաչ լուսավորում>> ծրագրին և զբաղեցրել 1-ին տեղը։

2015թ-ին մասնակցել եմ <<Global money week>> ծրագրին

2017թ-ին ստացել եմ <<Լավագույն աշակերտ>> անվանակարգով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգև

2017թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին մասնակցելով <<Teaching Charles Dickens through Drama "Oliver">> ծրագրին

2017թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին մասնակցելով  <<Gifts with cultural value>> ծրգարին

2018թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին մասնակցելով  <<Grandma's stories>> ծրգարին