Մարդը ինչպես փոփոխական

Մարդը փոփոխական է, ով իր մեջ ի ծնե կրում է որոշ գիտելիքներ։ Երեխան մեծանալու ընթացքում ինքնաբերաբար կամ բնազդաբար ավելացնում է իր գիտելիքի պաշարները։ Այսինքն՝ ամեն տարի գումարվելով մարդու կյանքի երկարությանը, ավելացնում է՝ իր հետ նաև ստանդարտ գիտելիքներ։ Բայց արդյո՞ք մենք չենք կարող փոփոխել դրանք։ Իհա՛րկե, կարող ենք։ Երբևիցե զգացե՞լ եք, երբ սկսում եք մի բանի վրա  մի քանի անգամ ուշադրություն դարձնել, այն դառնում է սովորության նման մի բան։ Օրինակ՝ երբ մի քանի անգամ տանը մոռանում ես բանալիներդ, հաջորդ անգամ սկսում ես ավելի ուշադիր հետեևել դրան։ Ընդհանրապես, երբ կատարվում է սովորականից դուրս ինչ որ փոփոխություն, մարդիկ սկսում են դրան ուշադրություն դարձնել։ Ես դա համարում եմ ոչ բնազադաբար կրթություն։ Այդպիսի կրթություն է նաև գիրք կարդալը, ֆիլմեր դիտելը, ֆիզիկական վարժություններ անելը և այլն։ Այսինքն՝ ոչ բնազդաբար կրթությունը մարդու ստանդարտ գիտելիքների վրա տարբեր կողմերից ազդող ֆակտորներն են։ Ոչ բնազդաբար գիտելիքներ ընկալելու ընթացքում, մարդը իր բնազդաբար կատարվող գիտելիքների պաշարները զրոյացնում է, ապա սկսում կերտել նորը։ Փոքր երեխան գիտի, եթե մի խնձորի կողքը դնենք ևս մեկը՝ կստացվի երկուսը, բայց նա մաթեմատիկորեն չի կարող բացատրել ինչու։ Նույնն էլ վերաբերում է խոսալուն։ Երեխաները մի քանի տարեկանից սկսում են խոսել, բայց նրանք չգիտեն՝ ինչ է բայը, կամ գոյականը, որոնք կիրավրում են նրանց խոսքի մեջ։ Մարդը փոփոխանակ է, ով կարողանում է իր ստանդարտ գիտելիքները փոխարինել նորով և բարևլավել այն։