Թարգմանություն։ Ծաղկում է երկու երազներում

 

 

 

 

 

 

 

 

 

Ծաղկում է երկու երազներում

Մինչ դուք խոսում եք երազի մասին, ինչպես ինչ-որ մեկը

Ով ծաղկել է երկու երազներում

Ով իմ սիրտը կոտրում է:

  

Լույսի արտացոլումը պատին ստեղծում է բառեր։  

Հավանաբար, մինչ ես քնած էի, նրանք հայտնվել են –

Դեռ պտտվում են իմ շուրջը:

Լեռները, ասում են...

Լեռները մինչ օրս կանգնած են

արյան հավատքով:

  

Անկախ ամեն ինչից, առավոտ է,

Որը կարթնացնի մեզ թափահարելով:

Երկիրը և մեր ծննդյան իրավունքը

գողացվել է:

 

Դուք քայլում եք լեռնային ճանապարհով.

Հեռվում երևացող ծխնելույզով–

ինչպես գույնը՝ լղոզված ջրի մեջ–

չի ասում ճշմարտությունը:

  

Մեզ հետ խսողը

դեռ անտեսանելի է:

Ո՞վ է նա:

 

Պատմությունը արդեն բացել է այդ վերքերը։ 

Փխրուն վախերը՝

Խտացված զայրույթով.

 

 եր ձայները, լուսավորված գիշերում, միակ ապաստանն են։ 

Ու՞մ մենք կարող ենք դիմել:

Ցավի մասին խոսելու համար, ի՞նչ բառեր կարող ենք օգտագործել,

Ի՞նչ լեզվով կարող ենք ներողություն խնդրել:

Մեզ պետք է սկսել նոր էջից,

Արևածագ բառեր,

Լուսաբաց հոգու.

 

Մեզ պետք է կոկիկ տուն ծխացող ծխնելույզով.

Քայլել պատերի կողքով, ներող ավազի վրայով։

Մենք որոշել ենք, որ դա այն տեղն է,

Որտեղ կարող ենք ապաստանել

Եվ խաղաղությամբ ընկնել

Աշնանը հանգիստ։


Բեժան Մատուռ

Բեժան Մատուռ-մեծանուն բանաստեղծ, ամենհայտնի պոետն է Մերձավոր Արեւելքի կանացի պոեզիայում: Նրա պոեզիան անմիջականորեն ազդող և կոնկրետ պայքարով է, բայց չէ ՞ որ կա և միստիցիզմ իր գրավոր նյութերում՜ բնությունը, ներառյալ դիցաբանության երկխոսությունն Աստծո հետ։ 

 

 

Բեժան Մատուռը ծնվել է 1968 թվականին, քրդական ընտանիքում՝ Մարաշում, որը Թուրքիայի հարավ-արևելքում է: Նա ուսումնասիրել է իրավունք Անկարայի համալսարանում։ Նա նաև գրել է արձակի և ստեղծագործությունների ասպարեզում.

Բեժան Մատուռի պոեզիան թարգմանվել է 28 լեզուներով, այդ թվում ՝ ֆրանսերեն, իսպաներեն եւ չինարեն.

 

Հեղինակ՝ Բեժան Մատուռ։

http://www.poetrytranslation.org/poets/bejan-matur