Հասարակության քաղաքական համակարգ հասկացությունը Փակ և բաց հասարակություններ

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների կյանքում: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

 

Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ փոխհարաբերություններն ու կապերը հանդիսանում են կենսագործունեության ձեւ եւ պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլեւ ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել եւ սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի արդյունք չհանդիսացող տարրեր:

 

Փակ է այն համակարգը, որն ունի ինքնաբավ բնույթ, շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային – ֆունկցիոնալ ամբողջականությունը: Որպես տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Խորհրդային Միության քայքայումը: