Շատ իմանաս շուտ կծերանաս

Ամեն մի չնչին բանի վրա ուշադրություն դարձնելու պատճառով ես հասկանում եմ, որ <շատ իմանաս շուտ կծերանասը> ասվածը խորապես ճիշտ է։ Ինչքան շատ ես ուշադրություն դարձնում, մտածում ինչ որ մի բանի մասին, և ի վերջո վերլուծում այն, դու իմանում ես ավելին, որն էլ քեզ համար պատճառ է դառնում ապագա մտորումների ինտենսիվության և մտածելու բազմակողմանիության աճին։ Այսինքն՝ մի բան իմանալուց ապագա նորություների հայթայթումը և ընկալումը դառնում է պրոգրեսիվ աճող։ Այսպիսով ձեր կյանքը դառնում է ավելի ու ավելի աննորմալ, խառը մտածելու առիթ տվող, խրթին։ Չգիտեմ ով ոնց, բայց ես կողմ եմ այդպիսի կյանքին։ Տգետ, անիմաց, հեշտորեն և անխնդիր ապրելը, ամեն ինչի վրա ժպտալը, ինչպես նաև անտարբեր լինելը կարծում եմ՝ սխալ է, քանզի դու նմանվում ես բույսի։ Չնայած ոչ, նույնիսկ բույսը աճում է, իսկ դու՝ ոչ, այդպիսի կյանքով դու ուղղակի դոփում ես քո մակարդակի վրա և ժպիտի ու անիմացության քողարկմամբ ապրում։