Ինչ է կյանքը

Կյանքը կարելի է նկարագրել տարբեր եղանակներով, բայց ի վերջո իսկական նկարագրությունը ստանալու համար մեզ հարկավոր է կյանքից զրկվել։ Մարդիկ այնքան չեն զարգացել, որ ստանան իսկական պատասխանը, բայց իրենց երևակայության շնորհիվ նրանք կարողանում են տալ կյանքի սահմանումը տարբեր ձևերով։ Շատերը մտածում են հոգու գոյության մասին, որը ֆիզիկական մահից հետո լքում է մարմինը և ուղևորվում աստրալ աշխարհ։ Ոմանք մտածում են այլ կերպ, օրինակ` մարդու 100%-անոց ֆիզիկական լինելը։ Մահացավ և վերջ։ 

Ըստ իս, բոլոր եղանակների եղելությունը հրարավոր է, բայց տվյալ դեպքում՝ ապացույցներ չունենալու պարագայում, մենք ստիպված որոշում ենք սրտից բխելով կամ շրջապատի ազդեցությամբ, այլ ոչ թե տրամաբանությամբ։