Տրամադրությունը ազդեցիկ է

Շատ եմ տեսել տխուր, բարկացած՝ բացասական դեմքերով մարդկանց: Ու բան այն չէ, որ իրենք տխրում կամ բարկանում են, իսկ ես իմ քիթը խոթում են իրենց գործերի մեջ, այլ այն, որ իրենք իրենց բացասական էմոցիաները առանց մտածելու հաղորդում են ուրիշներին: Վատ տրամադրության պատճառ կարող է լինել, օրինակ՝ մտերիմ մարդու կորուստը կամ այլ լուրջ պատճառներ, բայց օրինակ՝ սխալ ոտքով մահճակալից ելնելու պատճառով տխրելը կամ ավտոբուսի մեջ անհարմար նստելուց բարկանալը, նույնիսկ այդ ամբողջ մանր խնդիրների համագումարից ելնող բացասական տրամադրություն ունենալը հիմարություն է: Կյանքում այնքան ուրախալի բաներ կան: Լավ, ասենք, եթե չեք գտնում կյանքում պապիս ասած՝ <ձեր հագով> ուրախալի բան, ապա ուղղակի եղեք կրեատիվ, և դուք ամեն մի բացասական բանի մեջ կգտնեք դրա հակադիրը՝ դրականը: Չեմ սիրում մարդկանց, ովքեր անիմաստ տեղը տխրում են, այդպիսի մարդկանցից ոմանք էլ միացնում են ավելի տխուր երգ և լսում, որպեսզի ավելի մխրճվեն իրենց տխրության մեջ: Խորհուրդ եմ տալիս այդպիսի մարդկանց, եթե սիրում են տխրել, ապա թող գնան, փակվեն մի տեղ ու ինչքան ուզում են տխրեն, քամվեն, պրծնեն: Նույն էլ վերաբերվում է բարկանալուն և այլն: Նաև պետք է նշեմ, որ ես չեմ կոչում մարդկանց լինել ռոբոտացված և միաէմոցիա, ուղղակի հիշեցնում եմ, որ իրենց էմոցիաները արագորեն տարածվում են և ազդում իրենց շրջապատի վրա: