Թոմաս Էդիսոն

Կյանքը և գործունեությունը

 

Թոմաս Էդիսոնը ծնվել է 1847թ.-ի փետրվարի 11-ին: 10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել, բայց մի օր էլ նրա ստեղծածա լաբորատորիայում հրդեհ է բռնկվում։ Ապա Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնուրույն աշխատող հաշվիչ, որը ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր։

1869 թվականին  իր հայտնագործած հեռագրության համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն։

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

 

Էդիսանի հաստատուն հասանք հայտնագործությունը ուներ հակառակորդ հայտնագործություն, դա Տեսլայի փոփոխական հոսանքն էր։ Էդիսոնը դատի էր տվել այդ հայտնագործությունը պնդելով, որ փոփոխական հոսանքը բարձր լարման տակ կարող է մահացու վտանգավոր լինել։ Այսպիսով նա խաբեությամբ հաղթեց դատը: Տվյալ միտքը հետագայում օգտագործեց Էլեկտրական աթոռի ստեղծման մեջ:

 

Էդիսոնի և Տեսլայի միջև եղել է մրցակցություն, կարդացեք դրա մասին իմ ստորին նյութում՝ davitstepanyan99.jimdo.com/2017/01/01/նիկոլա-տեսլա/

 

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին: Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան: – Ցավում եմ,–ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային,– բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է: Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել:

Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ: Սակայն դա շատ կարճ տևեց: Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց.

– Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է: Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը: Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր:

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում: Վերջապես նրանցից մեկը հարցրեց.

– Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել:

– Ինձ թվում է,– պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված: Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին: Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը:

– Ես հրաշալի գաղափար ունեմ,– ասաց մի երիտասարդ Էդիսոնին,– Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ: Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը:

– Ունիվերսալ լուծի՞չ,–զարմացավ Էդիսոնը,– Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել:

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ՝ հանգստանալու:

– Որտե՞ղ,– հարցնում է նա:

– Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ:

– Ես արդեն ընտրել եմ,–ասաց Էդիսոնը,–

վաղն էլ հենց կգնամ: Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում:

Կարևոր գյուտերը

Ձայնագրիչ

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

 

Շիկացման էլեկտրական լամպ

Էդիսոնը զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։ Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Էդիսոնի էֆեկտ» անունը։

 

Ջերմաէլեկտրակայան

1882թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

 

Հեռախոսային հաղորդիչ

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

 

 

 

Աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD_%D4%B7%D5%A4%D5%AB%D5%BD%D5%B8%D5%B6

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3851

http://success.am/2010/09/20/%D5%A9%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%A7%D5%A4%D5%AB%D5%BD%D5%B8%D5%B6/

http://www.people.am/thomas-alva-edison/

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=223