Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում, դեկտեմբերի 15-ին 1642թ-ին։ Մահացել 1727 թ.-ի մարտի 31-ին։ Նյուտոնը 1665 թ-ին ավերտել է քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով, նաև ապագայում նա գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնները: 1672 թ-ին Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝  նախագահ: 1695թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ։

 

Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:

Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:

 

1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2արագացում:

1Ն=1կգ . մ/վ2

 

 

Ահա Նյոտոնը (1686թ-ին) հայտնագործած 3 օրենք՝

 

Առաջին օրենք - ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։

Երկրորդ օրենք - Շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Երրորդ օրենք - Ազդումը միշտ ունի հավասար և հակարդիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով պետք է հասկանալ նյութական կետ։

 

Կա հայտնի պատմություն այն մասին, որ ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է այն ժամանակ երբ խնձորենուց նրա գլխին խնձոր է ընկել, բյաց դա լեգենդ է, իրականում այդպիսի բան չի եղել։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին 1752 թ. հրատարակված «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում։

 

 

Մի պատմություն Նյուտոնի կյանքից

 

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում  նա երբեմն կորցնում էր հիշողությունը: Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:

  Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին: Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ: Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց: Այցելուն լինելով քաղցած, կերավ  հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:

 Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար: 

- Ես շատ հոգնած եմ և քաղցած: Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:

 Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.

-Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք: Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:

 Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:

 

Մտքեր

 

«Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»:

 

 «Աստվածապաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, և միայն երկու ականջ, և միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ։ Մենք դավանում ենք, ուստի, միայն մեկ Աստված, անսահման, հավիտենական, ամենուր ներկա, ամենագետ, ամենակարող, գոյություն ունեցող ամեն ինչի Արարիչ, իմաստուն, արդար, բարի, սուրբ։ Մենք պետք է սիրենք Նրան, երկյուղած լինենք, պատվենք Նրան, վստահենք, աղոթենք, շնորհակալություն հայտնենք, փառաբանենք, գովենք, սրբացնենք Իր Անունը, հնազանդվենք Իր պատվիրաններին»։

 

 «Աստված ստեղծել և կառավարում է անտեսանելի աշխարհը, և մեզ պատվիրել է սիրել և պաշտել Իրեն, և ուրիշ ոչ մի աստծո. պատվել մեր ծնողներին ու ուսուցիչներին, և սիրել մեր մերձավորին մեր սեփական անձի նման. լինել ժուժկալ, արդար ու խաղաղասեր, և ողորմած լինել նաև չարերի հանդեպ: Այն զորությամբ, որով արարչագործության առաջին պահին կյանք պարգևեց կենդանի բոլոր տեսակներին, ի զորու է վերակենդանացնելու մեռյալներին և հարություն պարգևեց Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին, որը գնաց երկինք՝ ստանալու մի արքայություն և տեղ պատրաստելու մեր համար, արժանապատվությամբ մոտ է Աստծուն, և կարող է երկրպագություն ընդունել որպես Գառն Աստծո: Նա առաքել է Սուրբ Հոգին, որպեսզի մխիթարի մեզ Իր բացակայության ընթացքում. վերադառնալու է, որպեսզի թագավորի մեր վրա»:

 

Աղբյուրներ՝

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=599

https://hy.wikipedia.org/wiki/Իսահակ_Նյուտոն

http://mashtoz.org/%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6/

http://www.wikiwand.com/hy/%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6