Ես ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

Ես՝ Դավիթ Ստեփանյանս, ապագա ծրագրավորող եմ։ Չնայած ինչ ապագա, արդեն սկսել եմ իմ առաջընթացը տվյալ բնագավառում։ Ընտրել եմ ծրագրավորում՝ ելնելով այն հանգամանքից, որ փոքրուց սիրել եմ բնագիտական առարկաները, նորանոր տեխնոլոգիաները։ Լինելով միշտ համակարգչի հետ՝ ունեմ նաև այլ հոբիներ։  Հաճախ գրում եմ ամսագրերում, որի վառ ապացույցն է Գրապտույտ և Լապտերիկ էլեկտրոնային ամսագրերը, բացի նրանից, որ գրում եմ նաև հանդիսանում եմ ամսագրի ղեկավար։

 

Նյութերս կարող եք տեսնել՝

grqaptuyt.jimdo.com/գլխավոր/դավիթ-ստեփանյան/

 

Ահա իմ ամենասիրելիները՝

grqaptuyt.jimdo.com/2017/01/09/չեմ-սիրում-ձմեռվա-երկինքը

grqaptuyt.jimdo.com/2016/12/01/մենք-կոդ-ենք/

grqaptuyt.jimdo.com/2016/11/08/շոկոլադոտ-բերանով-շունը/

grqaptuyt.jimdo.com/2016/09/02/մարդը-չի-չարանում-չարն-է-մարդ-դառնում/

grqaptuyt.jimdo.com/2015/12/22/լուսնային-ճանապարհ/

 

Շատ եմ հավանում իմ կրթահամալիրը, որտեղ սովորում եմ սկսած 2-րդ դասարանից, որը ավարտեցի մի քանի ամսում։ Հասցրեցի մեկ ուսումնական տարում ավարտել 2 դասարան։ Դպրոցի յուրահատուկ նախագծային և ճամփորդություններով լի կրթության եղանակը ինձ գրավեց։ Սկսեցի տարբեր առարկաներից նախագծային առաջադրանքներ անել, մասնակցել շատ ճամփորդությունների, չմոռանանք նաև Դիջիթեքի մասին, որին նույնպես մեծ հաճույքով մասնակցեցի՝  շահելով մրցանակ։

 

Նախագծերից մեկը, որին ես մասնակցում եմ, այլընրաքային պատմությունն է։

Ահա իմ կատարած աշխատանքներից մի քանի օրինակներ՝

davitstepanyan99.jimdo.com/2017/01/01/նիկոլա-տեսլա/

davitstepanyan99.jimdo.com/2016/11/22/ֆիզիկայի-պատմություն-մաս-i/

davitstepanyan99.jimdo.com/2017/05/17/տատանումներ/

 

Դպրոցում նաև զբաղվել եմ ռոբոտիքսով, որը նույնպես շատ հետաքրքիր էր։ Դրանով զբաղվելիս՝ ես ավելացրեցի իմ գիտելիքի պաշարները ծրագրավորման ոլորտում։

 

Զբաղվում եմ նետաձգությամբ։ Ինձ նույնիսկ բախտ է հաջողվել մասնակցելու նետաձգության մրցույթների։

 

Փոքրուց սիրել եմ շախմատ խաղալը։ Հաճախել եմ շախմատի, ստացել 1կարգ գրավել եմ 1-2 տեղը տարբեր մրցույթներում։

 

Մասնակցել եմ <Պապատանի ինժեներ> մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ կարգ։

 

Հաղթել եմ <Կանաչ լուսավորում> նախագծում՝  զբաղեցնելով 1-ին տեղը։

 

Մասնակցել եմ Etwining-ին և Global Money Week –ին։

 

Հաճախում եմ TUMO, քանզի այնտեղ կարող եմ զբաղվել վեբ ծրագրավորմամբ, խաղերի ստեղծումով և ռոբոտաշինությամբ։

 

Իմ ստեղծած կայքերից մեկ օրինակ՝ drive.google.com/drive/folders/0B_1NBgNbfHpKdVBFV1dsVUZja1k

 

Նաև ունեմ ստեղծած խաղեր` Tanks և Platform parkour։