Ռոք

Ինչ է ռոքը: Ռոքը դա իմ ամենասիրելի երաժշտական ժանրն է: Ասեմ ինչպես ռոքի սիրահար, ես այն շատ եմ հավանում իր ռիթմիկության պատճառով, որը քիչ է նման այն ժանրերի: Ռոքը ստեղծվել է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղություններից։ Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ՝ գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ։ Ռոքը լինելով երաժշտական ժանըր, ունի բազում ենթաժանրեր: 1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։ 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք; 1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք; 1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոքենթաժանրերը։ 

 

Ռոք ժանրում սովորաբար օգտագործվող երաժշտական գործիքներ

 

Էլեկտրակիթառ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ, հարվածայինդաշնամուր, սինթեզատոր

 

Որոշ ռոքի ենթաժանրեր

 

Ալտերնատիվ ռոք – Արտ ռոք – Բարոկկո փոփ – Բիթ երաժշտություն – Բրիտփոփ – Էմո – Էքսպերիմենտալ ռոք – Գարաժ ռոք - Գլեմ ռոք - Գոթիկ ռոք - Գարնջ - Հարդ ռոք - Հարթլենդ ռոք - Հևի մետալ - Ինստրումենտալ ռոք - Ինդի ռոք - Ջենգլ փոփ - Քրաութռոք - Մեդչեսթեր - Փոսթ-Բրիտփոփ - Փոսթ-գրանջ - Փաուեր փոփ - Պրոգրեսիվ ռոք - Պրոտո-փանկ - Փսիխոդելիկ ռոք - Փանկ ռոք - Սոֆթ ռոք - Սաութերն ռոք - Սըրֆ երաժշտություն - Սիմֆոնիկ ռոք

Write a comment

Comments: 0