Գմո

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԳՄՕ֊ն։

 

ԳՄՕ֊ն դա սննդի հավելում է, որը գենետիկորեն փոխում է մթերքի գենետիկան։ Ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ՝ նոր վորակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով։ 70ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացրած մթերքների թիվը։ Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ՝ վարունգ, լոլիկ, դդմիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ և այլն։ ԳՄՕ կոչվում է այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհներով, այլ ստեղծվել է մարդու միջամտության շնորհիվ։

 

ԳՄՕ մթերքների արտադրողների սև ցուցակը, որոնք մենք շատ հաճախ օգտագործում ենք։ Դրանք կարող ենք հավերժ թվարկել։ Ահա դրանից մի քանիսը՝

 

1.Mars

2.Snickers

3.Twix

4.Milky Way

5.Ferrero

6.Nestle

7.Coca-Cola

8.Sprite

9.Fanta

10.Pepsi

11.7-Up

12.Lipton

13.Hipp

14.McDonald's

15.Heinz

 

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն առաջին հայացքից մի շարք առավելություններ ունեն օրգանական մթերքների նկատմամբ, սակայն դրանք կարող են վնասակար լինել մեր առողջության համար։

 

ԳՄՕ-ն կարող է փրկել մարդկությանը սովամահ լինելուց, սակայն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն այս պահին հնարավոր չէ, այդ պատճառով որպես սնունդ օգտագործել այդ մթերքները առայժմ վաղ է։ Գենետիկական մոդիֆիկացիայի դեպքում այս կամ այն օրգանիզմի գենոտիպը կարող է փոփոխվել գենային ինժեներիայի տարբեր մեթոդների շնորհիվ: Օրինակ՝ կարելի է որեւէ բույսին փոխպատվաստել ձկան գեները եւ այդպես այն դարձնել ցրտադիմացկուն:

 

Իսկ պարզել, ինչպես է ԳՄՕ-ն ազդում մարդու առողջության վրա, այս պահին հնարավոր չէ, դրա համար մի քանի սերունդ է անհրաժեշտ: Սակայն, հասարակական գործչի խոսքով՝ բացառված չէ, որ ԳՄՕ-ի պատճառով բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ են ի հայտ գալիս: Բացի այդ՝ ԳՄՕ-ն կարող է նաեւ ազդել միկրոֆլորայի եւ մարդու աղեստամոքսային համակարգի վրա: Այն կարող է նաեւ կապված լինել քաղցկեղի տարածման հետ։

 

Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մենք չենք կարող ստույգ իմանալ, ինչ ենք ուտում: Այսպես, հնարավորություն չկա պարզել, ինչ սերմերից են աճեցված այն մրգերը կամ այն բանջարեղենը, որը մենք գնում ենք շուկայում: Տեսականորեն որոշ դեպքերում կարելի է պարզել ԳՄՕ-ի առկայությունը հատուկ լաբորատորիաներում, սակայն Հայաստանում նման ստուգումներ ոչ մեկ չի իրականացնում:

Write a comment

Comments: 0